Մեսսին քննադատել է Արգենտինա -Պերու հանդիպման մրցավարին
SportՖուտբոլի Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին քննադատել է բրազիլացի մրցավար Վիլտոն Սամպայոյի աշխատանքը, ով դատում էր Արգենտինա֊Պերու հանդիպումը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում:
Արգենտինացիները սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեցին պերուացիներին: Պերուի հավաքականը չիրացրեց 11 մետրանոցը:
«Դժվար խաղ էր, դժվար էր խաղալ: Մրցավարը միշտ նույնն է անում, կարծես դիտավորյալ», - գրել է Մեսսին իր Instagram-ի իր էջում:
Ընտրական մրցաշարում արգենտինացիները 25 միավորով երկրորդ տեղում են: Բրազիլացիներն առջևում են (31 միավոր):