ԱՄՆ-ում մարզադաշտում տեղի ունեցած հրաձգության հետևանքով՝ չորս մարդ է վիրավորվել (տեսանյութ)
VideoԱՄՆ Մոբիլ քաղաքի (Ալաբամա) մարզադաշտում տեղի ունեցած հրաձգության հետևանքով՝ չորս մարդ վիրավորվել է, որոնցից երկուսը՝ անչափահասներ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Ըստ ոստիկանապետ Փոլ Փրայնի՝ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Միջադեպի պահին մարզադաշտում անցկացվում էր ամերիկյան ֆուտբոլի ավագ դպրոցի հանդիպում: Խաղը դադարեցվել է՝ կրակոցների պատճառով:
«Հավանաբար եղել է միայն մեկ հրաձիգ», - ասել է Փրայնը:
Միաժամանակ, ոստիկանությունը տեղեկություններ ունի, որ դեպքի վայրից առնվազն երկու մարդ է հեռացել: Իրավապահ մարմինները փորձում են պարզել նրանց ինքնությունը: