Ռուսաստանը փակում է ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացչությունը
МирՄոսկվան նոյեմբերի 1-ից կամ փոքր-ինչ ավելի ուշ կդադարեցնի ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացուցչության աշխատանքը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողությունների` մենք դադարեցնում ենք ՆԱՏՕ-ում մեր մշտական առաքելության աշխատանքը, ներառյալ գլխավոր ռազմական ներկայացուցչի աշխատանքը, հավանաբար, նոյեմբերի 1-ից, կամ գուցե դա կտևի ևս մի քանի օր»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն տեղեկացվել է դաշինքին առընթեր ռուս դիվանագետներին արտաքսելու համար Մոսկվայի պատասխան քայլերի մասին:
«Եթե ՆԱՏՕ-ի անդամների մոտ ինչ-որ արտակարգ հարցեր առաջանան, ապա նրանք կարող են դիմել Բելգիայում մեր դեսպանին, որն ապահովում է երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի և Բելգիայի Թագավորության միջև:
Դաշինքն ավելի վաղ հետ էր կանչել ռուսական ներկայացուցչության 8 աշխատակցի հավատարմագրերը և կրճատել թույլտվությունների թիվը՝ հասցնելով տասի: