Արտաշատում «ՔՊ»-ն հաղթել է Հովիկ Աբրահամյանի աջակցության շնորհիվ Ձերբակալվել է Չարենցավանում 89-ամյա տատիկին սպանած 36-ամյա թոռնուհին Dalma Garden Mall առևտրի կենտրոնը տուգանվել է Էնտուզիազմով ելույթը՝ հաղթանակի գրավական Լիլիթ Մուրադյանի ու որդու զբոսանքը Երեւանում Տավուշի մարզում բախվել են մարդատարն ու բեռնատարը. վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր Բանջարեղենը թանկացել է 63.5 տոկոսով. Արթուր Խաչատրյան Կարեն Սարուխանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից Երևանի ամենատարեց ծառերը անձնագրեր կունենան Արմեն Սարգսյանն ու Արամ Սարգսյանը հանդիպել են. քննարկվել են ներքին և արտաքին խնդիրները 

Ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը չեն կարող պատասխանել՝ արդյոք պիտանի են ձեռք բերված հրթիռները, թե ոչ․ Պատրոն Դավոյի պաշտպան

Իրավունք

Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» կմնա կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ փաստաբանների բողոքը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։  

Պաշտպանի խոսքով՝ ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը չեն կարող պատասխանել՝ արդյոք պիտանի են ձեռք բերված հրթիռները, թե ոչ, քանի որ դրա համար հատուկ գիտելիքներ ունեցող մասնագետներ են անհրաժեշտ․ «Մինչ օրս փորձաքննություն չի արվել։ Մեզ համար զարմանալի է, որ նախաքննության մարմինը մեզ հայտնեց, որ փորձաքննությունը թողնվել է անկատար և դեռ չգիտենք նոր փորձաքննություն կլինի, թե՞ ոչ։ Եթե անգամ նման փաստաթղթեր կան, ապա պարտավոր են մեզ ծանոթացնել, մենք այսօր այդ մասին միջնորդություններ կներկայացնենք։ Հարցը նրանում է, որ հայտարարում են, թե զինամթերքն անպիտան է և ընդունում են, որ դրա անպիտան լինելու հարցը հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող հարց է, նշանակում են փորձաքննություն և այսօր պարզվում է, որ փորձաքննությունը թողել են անկատար», - նշեց Հարությունյանը։

Նա ընդգծեց՝ այդ հրթիռները Գալստյանի ղեկավարած ընկերությունից գնել են ոչ միայն Պաշտպանության նախարարությունը, այլև նաև այլ երկրներ. «Եթե դրանք անպիտան էին, ինչպե՞ս է ստացվել, որ բացարձակ օրինական հիմքերով ՀՀ-ից մատակարար ընկերությունը վաճառել է այլ երկրների»,- ասաց փաստաբանը։

Ավելի վաղ, Պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտարարել էր, թե անպիտան հրթիռները 2011-ին են ներկրվել Հայաստան, սակայն Պաշտպանության նախարարությունը գնել էր միայն դրանց 30 %-ը, իսկ 70 %-ի համար գումար չէր վճարվել։ Իսկ անպիտան հրթիռները տեղափոխվել են նախարարության պահեստ՝ մատակարարի խնդրանքով։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք բավարարվել են։ Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Ստեփան Գալստյանը: Նա մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Նշենք, որ Դավիթ Գալստյանը կալանավորվել է սեպտեմբերի 30-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ։ Կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել, որի շրջանակներում պաշտպանները վիճարկել են թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայությունը։ Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանության կողմը դեռևս չի ստացել:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են ընդունել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Արտաշատում «ՔՊ»-ն հաղթել է Հովիկ Աբրահամյանի աջակցության շնորհիվՁերբակալվել է Չարենցավանում 89-ամյա տատիկին սպանած 36-ամյա թոռնուհին Ճանաչողական այցով Շիրակի մարզում էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Dalma Garden Mall առևտրի կենտրոնը տուգանվել էԴիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում շուրջ հարյուր տարվա դադարից հետո պատարագ է մատուցվել Կամո Հովհաննիսյանի ծառայություններով հետաքրքրված է Լա լիգայի թիմերից մեկը Էնտուզիազմով ելույթը՝ հաղթանակի գրավական Լիլիթ Մուրադյանի ու որդու զբոսանքը Երեւանում Տավուշի մարզում բախվել են մարդատարն ու բեռնատարը. վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր Բանջարեղենը թանկացել է 63.5 տոկոսով. Արթուր Խաչատրյան«Ասպարեզ» օրաթերթն անդրադարձել է Արման Թաթոյանի ԱՄՆ այցին Կարեն Սարուխանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնիցԵրևանի ամենատարեց ծառերը անձնագրեր կունենանԱրմեն Սարգսյանն ու Արամ Սարգսյանը հանդիպել են. քննարկվել են ներքին և արտաքին խնդիրներըԴատախազությունը դիմել է դատարան` Վլադիմիր Գասպարյանի գույքի բռնագանձման պահանջով Դեկտեմբերի 5-ից որոնվող տղամարդու դին գտել են Շամբ գյուղի ջրամբարի մոտակայքում Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա․ ԼուկաշենկոԱյս ՏԻՄ ընտրություններում հաղթեցին անձերը՝ իրենց տեսակով ու իրենց աշխատանքով. Նազարյան Թող կուսակցությունները դոշները փքած չասեն մենք հաղթանակ տարանք. Սարգիս ԱլեքսանյանԴիանա Գրիգորյանի լուսանկարը Հովհաննավանքից Կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք. Ալեքսանյանը՝ Առուշանյանի մեղադրանքի շինծու լինելու մասին Փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման. Մամիկոն Ասլանյան Ավելի մահացու համաճարակ է սպասվում․ բրիտանացի գիտնականԱյսքան ցածր մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում չի կարող խոսել անվտանգության մասին. Սոֆյա Հովսեփյան Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ Որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն ՀՀ-ում արտադրված «Սպուտնիկը» օգտագործվելու է որպես խթանիչ՝ բուստեր. Անահիտ ԱվանեսյանՀրազենային վիրավորումից մահացած զինծառայողը ՌԴ-ից վերադարձել էր ծառայելու նպատակովԵրկրաշարժ Վանա լճում Հայաստանում արտադրված «Սպուտնիկ լայթը» կարող է արդեն մտնել շուկա. Վահան Քերոբյան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ Արման Թաթոյանը մեկնում է Ֆրանսիա Թուրքիան փոխել է երկրի միջազգային անվանումըՄանկատան 195 շրջանավարտ բնակարան է գնել (տեսանյութ) Ախր, Գարիկն ո՞վ է գելերի մեջ, հը՞նՆերդրվում են շենքերի սեյսմակայունության ուժեղացման նոր մեթոդներ. ԱԻ նախարար Փաշինյանը շուրջ 200 հազարից ավելի ձայն է կորցրել, շարունակում է իր պարտությունների շղթան. ընդդիմադիր «Երազում եմ». Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը Մոսկվայից «Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածն է այսօր դեմ քվեարկում այս իշխանություններին». Ագնեսա Խամոյան Թումանյան համայնքում հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը Հյուսիսային պողոտայում՝ աղբարկղների մոտ, 73-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. նա հանկարծամահ է եղել Երկրի վրա ինձ սեփականություն պետք չէ․ Միլիարդատեր Իլոն Մասկը անտուն է մնացելԿրակոցներով պաշտոնի համար «կռիվ տվող» ՔՊ թեկնածուն հաղթել է ԹալինումԱշտարակում հաղթանակ է տարել ՔՊ-ական «Красавчик»-ըՆողկալի է տեսնել, որ անգամ նման ծանր իրավիճակում ամեն մեկն իր ճղճիմ շահն է հետապնդում․ Սեֆիլյան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է նկատվել Արարատի մարզի ՏԻՄ ընտրություններում 12 ընտրախախտման դեպքերից 4-ով նյութեր են նախապատրաստվում
Ամենադիտված