Ժիրինովսկին նշել է, թե երբ ու որտեղ կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը
ԱշխարհԼիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կանխատեսել է երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը. նրա խոսքով՝ ամեն ինչ կսկսվի Ուկրաինայում։ Քաղաքական գործիչը նաև նշել է ամսաթիվը` 2027 թվական: Նա նման հայտարարություն է արել «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Ժիրինովսկին վստահություն է հայտնել, որ զորավարժությունների քողի տակ ՆԱՏՕ-ի երկրները զենք ու զինամթերք են բերում Ռուսաստանի սահմաններ:
«Սա պատերազմի նախապատրաստման ևս մեկ փուլ է, և հաջորդ զորավարժությունները 2027 թվականին կվերածվեն մարտադաշտի, իսկական պատերազմ կսկսվի», - ասել է նա:
Հարցին, թե ինչու պատերազմը կսկսվի 2027 թվականին, Ժիրինովսկին պատասխանել է, որ կցանկանար հերթական հոբելյանը նշել հանգիստ մթնոլորտում:
«Ես ուզում եմ հանգիստ նշել իմ 80-ամյակը: 2026 թվականին՝ 80 տարեկանը, իսկ հետո՝ խնդրեմ, սկսեք, մինչև իմ 85-ամյակը»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա նաև ասել է, որ ավելի վաղ Ուկրաինայում զենքի հսկայական պաշարներ կային, ինչը բավական կլիներ մի ամբողջ համաշխարհային պատերազմի համար։ Բայց հետո, նրա խոսքով, բոլոր զենքերը գողացել են ու վաճառել։