Պուտինը հանդիպել է Իսրայելի վարչապետի հետ. հայտնի է` ինչ են քննարկել
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը գերազանց է որակել։ Այս մասին ասվում է նրա Facebook-ում:
Նրա խոսքով` Ռուսաստանի ղեկավարի հետ բանակցությունները խորն ու բովանդակալից էին։ «Քիչ առաջ ավարտեցի իմ առաջին հոյակապ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ: Զրույցը շատ երկար էր, այն տևեց ավելի քան հինգ ժամ»,- նշել է քաղաքական գործիչը:
Իսրայելցի քաղաքական գործչի գրասենյակից հայտնել են, որ հանդիպումը «ջերմ ու դրական էր»։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, Սոչիում կայացել է Պուտինի և Բենեթի հանդիպումը, բանակցությունները տևել են հինգ ժամ։
Բանակցությունների օրակարգում էր ահաբեկչության դեմ պայքարը և իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես ՝ Իսրայելի հետ հարևան և պատերազմի մեջ գտնվող երկրներում: Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը «ջանքեր է գործադրում սիրիական պետականությունը վերականգնելու համար»։