Վարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ Սրբազան Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է Սահմանադրությամբ Հիշեք եւ մտավորականի անիմաստ պիտակից հանեք. Հռիփսիմե Առաքելյան ՀԻՄԱ․ Սրբազանի հարցազրույցը ՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում «Ժողովուրդ». Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին «Հրապարակ». Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել «Հրապարակ». Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել «Ժողովուրդ». ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված «Հրապարակ». Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի 

Պարտքի հետևողական և շարունակաբար նվազեցման ենք գնալու. Խաչատրյան

Տնտեսություն

Պետությունը նախատեսում է հետևողական և շարունակաբար նվազեցնել պետական պարտքը՝ այն բերելով օրենքով սահմանվածի շրջանակ: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

«2020-ը, կախված թե համավարակի, թե պատերազմական գործողությունների ազդեցությամբ, հանգեցրել է նրան, որ մենք արդյունքում ունեցանք ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս պետական պարտք: Այդ հանգամանքը օրենքով սահմանված կանոնների բերումով պահանջում է, որ հաջորդ  5 տարիների ընթացքում կառավարությունը ԱԺ ներկայացնի այնպիսի բյուջետային շրջանակ, որով երաշխավորվում է պարտքի վերադարձ՝ 60 տոկոսը չգերազանցող սահմանում»,-ասաց Խաչատրյանը:

Նա շեշտեց՝ 2021-ի և 2022-ի կանխատեսվող գործողությունների արդյունքում պետք է հասնեն նրան, որ 2022-ի ամփոփ ցուցանիշը կազմի ՀՆԱ-ի 60.2 տոկոսը: «Հետագա տարիներին նույնպես կունենանք ոչ շատ կտրուկ նվազում: Դեֆիցիտի ֆինանսավորման միջոցով խելամիտ կապիտալ կամ զարգացման ծրագրեր իրականացնելը այն կարևոր նախապայմաններից են, որ պետք է ապահովեն տնտեսական պոտենցիալի ապահովում և բարձը տնտեսական աճ: Այս տեսանկյունից մենք պարտքի հետևողական և շարունակաբար նվազեցման ենք գնալու: Եվ մյուս կողմից խելամիտ սահմանաչափով ֆիսկալ տարածք ազատելով, արտադրողական և արդյունավետ ծրագրեր իրականացնելով՝ ստեղծելու ենք այնպիսի ծրագիր և իրականացնելու ենք այնպիսի միջոցառումներ, որոնք նպաստելու են տնտեսական աճի բարձր ցուցանիշների պարագայում պետբյուջեի կատարմանը»,-ասաց նախարարը:

Նախատեսվում է, որ դեֆիցիտը կազմելու է 3.1 տոկոս: Ըստ Խաչատրյանի՝ դա այն խելամիտ անվտանգ չափն է, որով պարտք ներգրավելով՝ կառավարությունը կկարողանա իրականացնել ոլորտային զարգացման համապատասխան ծրագրեր:

Որպես երկրորդ կարևոր առանձնահատկություն նախարարը նշեց հարկային եկամուտների ավելացման պահանջը: Կառավարության ծրագիրը սահմանել է, որ մինչև 2026 թ հարկային եկամուտներ պետք է հասցվեն համախառն ներքին արդյունքի 25 տոկոսին: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր տարի պետք է առնվազն 0.5 տոկոսային կետով հարկային եկամուտների բարելավում լինի:

«Կապիտալ ծախսերի զգալի ավելացում ենք ունենալու: Դրանք վերաբերում են թե տնտեսական, թե սոցիալական ենթակառուցվածքներին: Մենք այս բոլորը միասին վերցրած տեսնում ենք տնտեսական աճի կայուն միջավայր ստեղծելու համատեքստում որպես նախապայման, որովհետև թե 2022-ը, թե հաջորդող տարիները կառավարության ծրագրի այն ժամանակահատվածն է, որ թիրախային 7 տոկոս տնտեսական աճը նվազագույն ցուցանիշն է»,-ասաց Խաչատրյանը:

2022-ի բյուջեի նախագծում դրվել է 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արարատի մարզից Երևանի մուտքը փակ է, քաղաքացիները միացել են Սրբազանի շարժմանը (տեսանյութ)Մայիսի 10-ի աստղագուշակ Հունահռոմեական ոճի ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել վարկանիշային վերջին մրցաշարումՀԻՄԱ․ ԵՊՀ ուսխորհուրդը միացել է Սրբազանի շարժմանը Որոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳործընթացը պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ ՍրբազանԴիմեցին այնպիսի ստերի՝ իբր Քոչարյանի հետ եմ հանդիպում, ստիպված ցույց տվեցի վիրակապված ոտքերս (տեսանյութ)Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՍահմանադրությամբՀիշեք եւ մտավորականի անիմաստ պիտակից հանեք. Հռիփսիմե ԱռաքելյանՕրվա խորհուրդ. Մայիսի 10Հրապարակում ոստիկանական կուտակումներ են ՀԻՄԱ․ Սրբազանի հարցազրույցըՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում«Ժողովուրդ». Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին«Հրապարակ». Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել«Հրապարակ». Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել«Ժողովուրդ». ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված«Հրապարակ». Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ ԱդրբեջանիԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) «Եվրատեսիլ 2024»–ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ) Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտևեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը վերադարձել է Հանրապետության հրապարակ, զրուցում է հանրահավաքի մասնակիցների հետ (տեսանյութ)Վրաստանում տուրիստների համար նոր օրենքներ կգործենԵկե՞լ եք՝ ծեծեք մեզ․ բարի ծառայություն, տղե՛րք ջան․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ներկայցվել է NOKIA 3210-ի նոր տարբերակըԻնչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մեքսիկան ալյումինի պակասի առաջ է կանգնելՄի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը«Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ)Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համարՀանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներԵս ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ Սերժ Սարգսյանի, եկել եմ ոտքերս վիրակապելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շուրջ 600 000 հայ մասնակցեց Երկրորդ համաշխարհայինին` իրենց ավանդը բերելով նացիզմի դեմ հաղթանակինՈստիկանական ուժերը վերադասավորվում են Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ) 15 համարի տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկիԱդրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնենՏեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան. ի՞նչ կենսագրություն ունի Մայր Աթոռի դիվանապետը Ըմբիշներ Արթուր Սարգսյանը և Հայկ Մնացականյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճելԿարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ)Նայե՛ք Արցախի հայերին ու ձեզ խղճացեք, որ վաղը Երևանը չենթարկվի բլոկադայի, այս վիճակի հետ հաշտ չեմ. Արթուր Խաչենց (տեսանյութ)Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը․ ուղիղԲաքուն ջնջում է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հիշողությունըՌուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի կանխի գլոբալ հակամարտությունը․ ՊուտինՈ՞վ է ասում, որ միանգամից պետք է հեռանա, սա պրոցես է, մենք կա՛մ չենք լինելու, կա՛մ հաղթելու ենք․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ) Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքըՎանաձորի թիվ 3-րդ պոլիկլինիկայի նախկին ավագ բուժքույրը նախկին տնօրենին և ավագ բուժքրոջը մեղադրում է «քովիդի» ժամանակ 10 մլն դրամ հափշտակելու մեջԻ հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքը լուսավորվել է 79 թվով«Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ) Վահանավոր ոստիկանները հեռանում են Հանրապետության հրապարակից (տեսանյութ)
Ամենադիտված