ՀԻՄԱ․ Սրբազանի աջակիցները Հանրապետության հրապարակում են Վարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ Սրբազան Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է Սահմանադրությամբ Հիշեք եւ մտավորականի անիմաստ պիտակից հանեք. Հռիփսիմե Առաքելյան ՀԻՄԱ․ Սրբազանի հարցազրույցը ՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում «Ժողովուրդ». Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին «Հրապարակ». Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել «Հրապարակ». Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել «Ժողովուրդ». ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված 

«Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին տրվել է ժամկետանց դեղորայք

Բլոգոսֆերա
«Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին տրվել է ժամկետանց դեղորայք, հայտնաբերել ենք մեծ քանակի և տեսակի ժամկետանց դեղեր, անփույթ լրացված ու ջնջումներով մատյաններ:
 
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ստացվել ահազանգ այն մասին, որ Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին տրամադրվել է ժամկետանց դեղորայք: Ըստ ահազանգի՝ արդյունքում դատապարտյալի մոտ որովայնի շրջանում առաջացել է ցան և ստամոքսիայրոցի զգացում։
Ահազանգի հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ, աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանումը չհայտարարված այց է իրականացրել «Կոշ» ՔԿՀ։
 
Այցի ընթացքում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կոշ» ստորաբաժանումում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ժամկետանց դեղեր՝ «Ամլոդիպին», «Վերապամիլ», «Դիցինոն», «Ակտիվ ածուխ», «Կորսիզ», «Ռեոպոլիգլյուկին» և «Պոլիգլյուկին»։
Ավելին, «Դատապարտյալների ամբուլատոր բժշկական օգնության ցուցաբերման» մատյանի ուսումնասիրությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ դատապարտյալն իր առողջական գանգատների կապակցությամբ ստացել է տարբեր դեղամիջոցներ` առանց այդ մասին բժշկի համապատասխան ցուցումի։
Մասնավորապես, վերջին մեկ ամսվա ընթացքում դատապարտյալն առանձին օրերին ստացել է «Մեզիմ», «Սպազմալգոն», «Գլյուկոզա», «Նոշպա», «Պարացետամոլ», «Վալիդոլ», «Ասկոֆեն», «Անալգին», «Դիմիդրոլ» դեղամիջոցներ, որոնք նրան ցուցված չեն եղել։
Ուսումնասիրությամբ՝ հոկտեմբերի 11-ին և 12-ին ազատությունից զրկված անձը ստացել է 10-ական հաբ «Կրիոն»։ Հոկտեմբերի 20-ին նա ստացել է 1 հաբ «Կրիոն» ստամոքսի ուժեղ ցավի կապակցությամբ։ Հոկտեմբերի 22-ին դատապարտյալը կրկին ստացել է 10 հաբ «Կրիոն»։ Սրանք բոլորը ևս ցուցված չեն եղել։ Ավելին, այցի պահին «Կրիոն» տեսակի դեղամիջոցը եղել է դատապարտյալի մոտ՝ ժամկետանց վիճակում։
 
Հարկ է նկատել նաև, որ դատապարտյալի բժշկական քարտի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինս բժշկական զննության է ենթարկվել 2021 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ախտորոշվել է «քրոնիկ տոտալ կատարալ կոլիտ»։ Նշանակվել է «Ուլկավիս», «Դոքսիցիկլին» և «Լինեքս»։ Այդուամենայնիվ, ցուցված դեղամիջոցները դատապարտյալին չեն տրամադրվել, բացառությամբ 1 հաբ «Լինեքս»։
Դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտի համաձայն՝ նախորդող բժշկական զննությունը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 19-ին, որով չի նշանակվել երկարատև բուժում։
Դրանից բացի, «Կոշ» ՔԿՀ այցի ընթացքում արձանագրվել է նաև, որ խիստ անընդունելի սանիտարահիգիենիկ ու թափթփված վիճակում են գտնվում բժշկական ստորաբաժանման աշխատանքային սենյակները:
Ջնջումներով ու անփույթ են լրացված եղել դեղերի հաշվառմանը մատյանները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հիմնավոր ենթադրությամբ՝ ջնջումներն արվել են նաև դեղերի քանակների արհեստական փոփոխություններ:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (կանխարգելման ազգային մեխանիզմ) շարունակելու է մշտադիտարկումներն ու ուսումնասիրությունները՝ կապված Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում բուժօգնության ու սպասարկման խնդիրների, այդ թվում՝ ժամկետանց դեղերի խնդրի հետ:
 
Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ապօրինի արարքները, այն է՝ ժամկետանց դեղերը սահմանված կարգով չոչնչացնելը, ավելին՝ մեծ քանակությամբ ժամկետանց դեղեր պահելը, դեղեերի ոչնչացան կարգի խախտումները, ժամկետաց դեղորայք ազատությունից զրկված անձանց նշանակելը կոպիտ խախտումներ են: Դրանք ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի բացահայտ վկայություն են:
Այս պրակտիկան պետք է անհապաղ դադարեցվի ու դա պետք է լինի համատարած՝ հաշվի առնելով, որ ՔԿՀ-ներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրություններն արձանագրել են նաև ժամկետանց դեղերի, ջնջումներով ու անփույթ լրացված մատյանների, սանիտարահիգիենիկ անընդունելի պայմանների այլ դեպքեր:
 
Սույն հայտարարությամբ հայտնաբերված ոչ բոլոր ժամկետանց դեղորայքն է հրապարակվում: Մնացածը պաշտոնական նամակով կուղարկվի Արդարադատության նախարարություն:
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ)Երեկ ՔՊ-ից որոշ մարդիկ կապվել են մեզ հետ. անուններ հիմա չտամ. Պետրոսյան (տեսանյութ)ՀԻՄԱ․ Սրբազանի աջակիցները Հանրապետության հրապարակում ենԱրարատի մարզից Երևանի մուտքը փակ է, քաղաքացիները միացել են Սրբազանի շարժմանը (տեսանյութ)Մայիսի 10-ի աստղագուշակ Հունահռոմեական ոճի ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել վարկանիշային վերջին մրցաշարումՀԻՄԱ․ ԵՊՀ ուսխորհուրդը միացել է Սրբազանի շարժմանը Որոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳործընթացը պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ ՍրբազանԴիմեցին այնպիսի ստերի՝ իբր Քոչարյանի հետ եմ հանդիպում, ստիպված ցույց տվեցի վիրակապված ոտքերս (տեսանյութ)Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՍահմանադրությամբՀիշեք եւ մտավորականի անիմաստ պիտակից հանեք. Հռիփսիմե ԱռաքելյանՕրվա խորհուրդ. Մայիսի 10Հրապարակում ոստիկանական կուտակումներ են ՀԻՄԱ․ Սրբազանի հարցազրույցըՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում«Ժողովուրդ». Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին«Հրապարակ». Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել«Հրապարակ». Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել«Ժողովուրդ». ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված«Հրապարակ». Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ ԱդրբեջանիԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) «Եվրատեսիլ 2024»–ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ) Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտևեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը վերադարձել է Հանրապետության հրապարակ, զրուցում է հանրահավաքի մասնակիցների հետ (տեսանյութ)Վրաստանում տուրիստների համար նոր օրենքներ կգործենԵկե՞լ եք՝ ծեծեք մեզ․ բարի ծառայություն, տղե՛րք ջան․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ներկայցվել է NOKIA 3210-ի նոր տարբերակըԻնչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մեքսիկան ալյումինի պակասի առաջ է կանգնելՄի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը«Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ)Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համարՀանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներԵս ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ Սերժ Սարգսյանի, եկել եմ ոտքերս վիրակապելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շուրջ 600 000 հայ մասնակցեց Երկրորդ համաշխարհայինին` իրենց ավանդը բերելով նացիզմի դեմ հաղթանակինՈստիկանական ուժերը վերադասավորվում են Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ) 15 համարի տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկիԱդրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնենՏեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան. ի՞նչ կենսագրություն ունի Մայր Աթոռի դիվանապետը Ըմբիշներ Արթուր Սարգսյանը և Հայկ Մնացականյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճելԿարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ)Նայե՛ք Արցախի հայերին ու ձեզ խղճացեք, որ վաղը Երևանը չենթարկվի բլոկադայի, այս վիճակի հետ հաշտ չեմ. Արթուր Խաչենց (տեսանյութ)Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը․ ուղիղԲաքուն ջնջում է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հիշողությունըՌուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի կանխի գլոբալ հակամարտությունը․ ՊուտինՈ՞վ է ասում, որ միանգամից պետք է հեռանա, սա պրոցես է, մենք կա՛մ չենք լինելու, կա՛մ հաղթելու ենք․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ) Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքըՎանաձորի թիվ 3-րդ պոլիկլինիկայի նախկին ավագ բուժքույրը նախկին տնօրենին և ավագ բուժքրոջը մեղադրում է «քովիդի» ժամանակ 10 մլն դրամ հափշտակելու մեջ
Ամենադիտված