Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները սպառնում են հայերին. իշխանությունն ի՞նչ է անում. ՔՊ-ականները հրաժարվեցին պատասխանել
SocietyԳորիս-Կապան ավտոճանապարհին, երբ քաղաքացիները ստիպված են լինում անցնել ադրբեջանական անցակետի կողքով, ադրբեջանցիներն անընդհատ փորձում են սպառնալ, հայհոյել, խփել մեր քաղաքացիների մեքենաներին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ասաց լրագրողներից մեկը, հարց հնչեցնելով, «ՔՊ» խմբակցության պատգամավորներին, թե ՀՀ իշխանությունն այսօր ի՞նչ է անում՝ իր քաղաքացիներին պաշտպանելու համար։
Լրագրողը նաև արձանագրեց, որ ԱԽ քարտուղարը խոսում է այն մասին, որ Ադրբեջանից դրական ազդակների են սպասում, սակայն այս իրավիճակում ի՞նչ ազդակների մասին կարող է խոսք հնչել։
ՔՊ-ական պատգամավորներն, ըստ էության, հարցին չպատասխանեցին և ևս մեկ անգամ թիրախավորեցին լրատվամիջոցին։