«Լսեք, տխրեք ու հիշեք բոլոր նրանց, ովքեր ձեզ սեր են պարտք». Գարիկ Պապոյանը նոր երգ է ներկայացրել
VideoՀաղորդավար, հումորիստ եւ երաժիշտ Գարիկ Պապոյանը նոր երգ է ներկայացրել, որը կոչվում է «Պարտքով սեր»: Երաժշտության, խոսքերի և գործիքավորման հեղինակը հենց ինքն է:
Ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով իր նոր աշխատանքին, հումորիստ-երաժիշտը գրել է. «Իմ նոր երգն ա՝ լսեք, տխրեք ու հիշեք բոլոր նրանց, ովքեր ձեզ Սեր են Պարտք»: