28-ամյա վարորդը Lexus-ով Հյուսիս-Հարավ ճանապարհին տապալել է 2 էլեկտրասյուներն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում
Чрезвычайный случайԱյսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը Ժամը 13։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Դավիթ Պետրոսյանը իր վարած Lexus GX 460 համարանիշի ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող կամրջի վրա դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց, բախվել 2 էլեկտրասյուներին, տապալել դրանք և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ ինքը չի տուժել։ Օպերատիվորեն ժամանել են նաև «ԽաչՀար» ճանապարհաշինարարական կազմակերպության ներկայացուցիչները, քանի որ տապալված արտաքին լուսավորության էլեկտրասյուները իրենք էին տեղադրել, երբ կառուցվում էր նորակառույց ճանապարհը։ Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Գագիկ Ասլանյանի և Վաղարշակ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում վարորդն ասում էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։ Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկությունը։