Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1587 նոր դեպք, մահերի թիվը 44 է
ОбществоՀոկտեմբերի 31-ի` ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1587 նոր դեպք, կատարվել է 16 578 թեստավորում, առողջացածների թիվը 1586 է, մահվան դեպքերը՝ 44-ը:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 308 326 դեպք, որոնցից 269 100-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 603 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6328 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1295 է:
Ընդհանուր կատարվել է 2 097 421 թեստավորում: