Օքսֆորդի բառարանն անվանել է «տարվա բառը»
Տարվա բառը, ըստ Օքսֆորդի անգլերեն բառարանի, vax֊ն է, որը թարգմանվում է՝ որպես «պատվաստանյութ», «պատվաստվել», և այս բառից կազմվող բառերը՝ պատվաստումների վկայականներ (vax cards), պատվաստված (vaxxed), պատվաստումների ժամանակ արված լուսանկարներ (vaxxie՝ սելֆիի նմանությամբ), կորոնավիրուսի պատվաստման զանգվածային միջոցառում (vax-a-thon) և այլն։ Ըստ բառարանի կայքի՝ մինչև 2021 թվականի սեպտեմբերն այն օգտագործվել է 72 անգամ ավելի շատ, քան 2020 թվականին։ Այս մասին ասվում է Օքսֆորդի բառարանի պաշտոնական կայքում։
Մասնագետները համարում են, որ vax բառը «լավագույնս արտացոլում է այս տարվա մթնոլորտը»։