Ես նման տեղեկություն չունեմ. Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին
PoliticalՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը որևէ տեղեկություն չունի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին հնարավոր հանդիպման մասին։
«Ես այս պահին նման տեղեկություն չունեմ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Լրագրողի հարցին՝ քննարկվո՞ւմ է հանդիպման հարց, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.
«Մշտապես կան որոշակի ֆորմատներ, որտեղ քննարկվում են, մասնավորապես, սահմանների հետ կապված հարցեր, քննարկվում են ճանապարհների և ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցեր: Այնտեղ նման հարցեր էլ կարող են քննարկվել, բայց այս պահին որևէ բան չկա»: