Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Մարկ Պետրովսկու հաղթանակից հետո
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Աշխարհի առաջնության եզրափակչում հայաստանցի Դավիթ Չալոյանի և ռուս Մարկ Պետրովսկու միջև մենամարտի արդյունքի դեմ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ուրբաթ օրը Պետրովսկին մրցավարների որոշմամբ հաղթեց Չալոյանին և դարձավ աշխարհի չեմպիոն մինչև 92 կգ քաշային կարգում։
24-ամյա հայ բռնցքամարտիկը նվաճեց բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոնի տիղտոսը: