Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second reading Armenia, Iran discuss matter of increasing flights between both countries Foreign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issues There is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-Jazeera Gert Jan Koopman to Nikol Pashinyan: Armenia-EU relations will continue to develop, expand dynamically Hungary blocking provision of €1M aid to Armenia from EU European Peace Facility Secretary General of Council of Europe welcomes border delimitation between Armenia and Azerbaijan Important visit to Armenia following the EU-USA-Armenia high-level event, Gert Jan Koopman US Congress members threaten ICC over Israeli arrest warrants - Axios Finance minister, World Bank official discuss launch of new bank-assisted programs in Armenia 

Վարչապետը ներկայացրել է կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեության արդյունքները

Political

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի (համանախագահությամբ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի)  կատարած աշխատանքների վերաբերյալ, վարչապետը թեմայի վերաբերյալ խոսել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Անդրադառնալով հարցին, թե աշխատանքային խմբի անցկացրած 8 հանդիպումների արդյունքներով կա՞ն առարկայական, երևացող միտումներ՝ վարչապետը պատասխանել է․

«Եռակողմ աշխատանքային խումբն ահռելի աշխատանք է կատարել, որը ես բարձր եմ գնահատում։ Պետք է ասեմ, որ սկզբից կատարվել է տեխնիկական աշխատանք։ Օրինակ՝ ինչ ճանապարհներ են գոյություն ունեցել և ինչ ճանապարհներ կարող են գոյություն ունենալ։ Ես ուզում եմ, որ մենք անդրադառնանք նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի բովանդակությանը։ Այդ կետի առաջին նախադասությամբ ասվում է, որ բացվում են տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները, որից հետո անդրադարձ կա այն մասին, որ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցությունը Նախիջևանի և Ադրբեջանի միջև, որից հետո խոսք է գնում կողմերի համաձայնությամբ նոր տրանսպորտային կոմունիկացիաների կառուցման վերաբերյալ։ Ինչի՞  մասին է այս տեքստը։ Սա նրա մասին է, որ գոյություն ունեցած կոմունիկացիաները պետք է բացվեն, և, եթե ժամանակի ընթացքում պարզվի, որ բեռնափոխադրումներն այնքան ծավալուն են, որ արդեն մենք նոր կոմունիկացիաների մասին պիտի մտածենք, այդ ժամանակ պիտի մտածենք նոր կոմունիկացիաների մասին»։

Վարչապետը հավելել է՝  շատ կարևոր է արձանագրել, որ հայկական կողմի ընկալումն այն է, որ, Ադրբեջանը պիտի ՀՀ սուվերեն ճանապարհներով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա, ՀՀ-ն էլ իր հերթին Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն պիտի ունենա Իրանի և ՌԴ-ի հետ։ «Երբ մենք խոսում ենք, որ Ադրբեջանը հաղորդակցություն կունենա Նախիջևանի հետ, խոսում ենք նաև նրա մասին, որ Ադրբեջանը հաղորդակցություն կունենա նաև Թուրքիայի հետ։ Այսինքն, այստեղ չի կարող խոսքը լինել միայն ներքին հաղորդակցությունների մասին, մենք նաև միջազգային հաղորդակցության թեման ենք հետապնդում, որպեսզի կարողանանք գալ հնարավորինս արագ լուծումների»,- մանրամասնեց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ աշխատանքային խումբը գծագրել, ուսւմնասիրել է բոլոր հնարավոր երթուղիները՝ Իջևան-Ղազախ հատված, Բերդ-Թովուզ հատված, Անգեղակոթ-Բիչենեք հատված, Հորադիզ-Երասխ հատված, Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ հատված։ «Եվ մեր ընկալումն այն է, որ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին պետք է կառուցվի, ՀՀ-ն՝ իր տարածքում, Ադրբեջանը՝ իր տարածքում։ Աշխատանքային խումբը սեղանին դրել է բոլոր ուղիները՝ նաև ՌԴ և իրան հասանելիութան ուղիները, և մենք հիմա քննարկումներով պետք է գանք համաձայնության այդ երթուղիների վերաբերյալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ տեխնիկական մասը իրականում աշխատատար, բայց  ամենադժվար մասը չէ, ամենադժվար մասը հենց բանաձևերի խնդիրն է, թե ինչ բանաձևերով պետք է կոմունիկացիաները բացվեն և աշխատեն։ «Բանաձևերի հետ կապված հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ շատ հստակ գրված է, նաև նախորդ օրը Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն այդ մասին խոսեց, որ արձանագրված է, որ այդ սահմանային կետերում պետք է գոյություն ունենան մաքսային, անձնագրային, ֆիտոսանիտարական հսկողության կետեր։ Սրանք նրբություններ են, որտեղ պետք է նրբորեն աշխատել և քննարկել։ Այս գործընթացը գնում է, բայց ունի դժվարություններ, կան նաև տեխնիկական հարցեր․ աշխատանքային խումբը ներկայացրել է, թե որ տեխնիկական խնդիրը ինչպես կարելի է լուծել, բայց մնացածը քաղաքական որոշումների տիրույթում է մնում, որոնք չեն կարող չկրել տեխնիկական հիմնարարների ազդեցությունը, որոնք գոյություն ունեն»,- նշել է Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին, թե կարելի է ՌԴ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունից հետո, որտեղ ասվում է, որ եթե ճանապարհները բացվեն, ապա երկրները պետք է իրենց տարածքում ճանապարհների վերահսկողության սուվերեն իրավունք ունենան, միջանցքի հետ կապված զարգացումների թեման փակված համարել՝ Փաշինյանն ասել է․ «Այդ թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ հայտարարությունը ստորագրված է եղել, և ես այդ թեմայով բազմիցս եմ արտահայտվել։ Մյուս կողմից ես շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի դիրքորոշման հրապարակայնացումն այս հարցում, որովհետև մեծ հաշվով Ռուսաստանը երբեք այլ դիրքորոշումչի ունեցել։ Պիտի արձանագրենք, որ հրապարակարայնացվել է նաև  Ադրբեջանի դիրքորոշումը, որովհետև  հստակ ասվում է, որ եռակողմ աշխատանքային խմբում կողմերն այդ մասին պայմանավորվել են։ Ես կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել նաև նախորդ օրը Թուրքիայից հնչած հայտարարությանը, որտեղ նրանք, ճիշտ է օգտագործում են միջանցք արտահայտությունը, բայց ասում են, որ այդ միջանցքը պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո։ Այսինքն, իրականում մենք կարող ենք արձանագրել, որ,  անկախ բառամթերքի նախընտրություներից, մենք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացինարի բացման մասին։ Եվ պիտի ասեմ, որ ՀՀ-ն շահագրգռգռված է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմամբ, ես բազմիցս այդ մասին հրապարակել եմ։ Ադրբեջանն էլ է շահագրգռված, ՌԴ-ն էլ է շահագրգռված, Իրանն էլ Թուրքիան էլ շահագրգռված են։ Խնդիրն այստեղ բանաձևերի վերաբերյալ ընկալումները նույնակացնելու և մոտեցնռելու մասին է»,- եզրափակել է վարչապետը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in IstanbulArmenia, Iran discuss matter of increasing flights between both countries Why it is recommended to download applications on trusted platforms: In 2023, Google rejected publication of more than 2 million dangerous applications on Google Play19 dead after road collapses in southern ChinaElizabeth Hurley shows off her age-defying figureKazakhstan president welcomes Armenia, Azerbaijan agreement to hold their FMs' talks in AlmatyYerevan ex-mayor Hayk Marutyan’s founding party congress underwayLive Science: People hear their names being called in forest noise due to pareidolia phenomenon63 people detained during Tbilisi protestJeep Grand Cherokee to no longer have V-twin enginesNewspaper: PM chastises that ‘you don't want to give up a piece of your land to save the whole of Armenia’US State Department: We continue to believe that peace is possible between Armenia, AzerbaijanForeign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issuesThere is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-JazeeraArmenian authorities's actions aimed at establishing stable peace in the region: Armenian PresidentUS State Dept 'Deeply troubled' on detention of Anar MammadliBoy, 13, dies after stabbing attack in LondonGert Jan Koopman to Nikol Pashinyan: Armenia-EU relations will continue to develop, expand dynamicallyHungary blocking provision of €1M aid to Armenia from EU European Peace FacilityNo way back for Azerbaijan into the Parliamentary Assembly, Frank SchwabeSecretary General of Council of Europe welcomes border delimitation between Armenia and AzerbaijanArmenia’s Pashinyan spills water on his desk, clothes to explain what he is doing in Tavush ProvinceKirants villagers are more uneasy after meeting with Armenia PM, village head saysGeorgia's Ivanishvili lashes out at west amid draft law On Transparency of Foreign Influence bill crisisArmenia premier appoints commissioners for diaspora affairs abroadImportant visit to Armenia following the EU-USA-Armenia high-level event, Gert Jan KoopmanUS Congress members threaten ICC over Israeli arrest warrants - AxiosDuchess Sophie visits Ukraine in first trip by British royal since start of warNewspaper: What do Americans want to do in Armenia, without any experience?BMW to invest $2.8 billion to upgrade its plant in ChinaAt least 9 killed in India road accidentFinance minister, World Bank official discuss launch of new bank-assisted programs in Armenia35 border posts installed on Armenia-Azerbaijan borderUkraine is on an “irreversible path” to NATO - Secretary General Stoltenberg is in KyivKazakhstan to not act as mediator in Armenia, Azerbaijan FMs' meetingArchbishop of France’s Marseille arrives in ArmeniaMediaHub: Armenia's Pashinyan to not attend Putin's inaugurationChina's Xi to visit France, Serbia and Hungary, aims to boost EU tiesTurkish authorities banned May Day demonstrations in Istanbul's Taksim SquareSituation on frontline has worsened: Ukraine army chief SyrskyiCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsBlinken, Turkish FM meet in Riyadh amid Gaza efforts
Most Popular