«Եկել եմ դեմն առնելու, տեսնեմ՝ կարա՞մ էս ժողովրդին փրկեմ»․ Պավլիկ Մանուկյանը նույնպես Ազատության հրապարակում էր (տեսանյութ)
Видео«Ես չեմ եկել հանրահավաքին մասնակցելու, եկել եմ տեսնելու, թե մեր ժողովուրդն ինչ քարտեզի ետևից է գնում։ Ես եկել եմ ուղղակի դեմն առնելու, տեսնեմ կարա՞մ էս ժողովրդին փրկեմ․․․։ Կա մի ճանապարհ, որը մենք կարող ենք, իհարկե, աշխարհաժողով։ Աշխարհաժողովը՝ բոլոր խավերն իր մեջ ընդգրկած, ժողովրդի կողմից ընտրված զուտ մասնագիտական խավ։ Այն ժամանակ, եթե 7 դաս է եղել, այժմ գուցե 12 դաս լինի։ Հենց ստեղծեցինք աշխարհաժողովը, ազգ-բանակ կոնցեպցիան ի կատար ածված է»,- «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ ասել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը։