«Ռոմայի» ղեկավարները դժգոհ են Մոուրինյոյից․ դիտարկվում է նրան հեռացնելու հարցը
Sport«Գայլերը» կարող են փոխել իրենց առաջնորդին, գրում է Sportliga֊ն։ Il Messaggero-ն հայտնում է, որ «Ռոմայի» ղեկավարությունը դիտարկում է իրենց թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին աշխատանքից հեռացնելու տարբերակը։
Բանն այն է, որ վերջին շրջանում «գայլերը» ցուցադրում են «ոչ լավագույն ֆուտբոլը», ավելին, պորտուգալացի մասնագետը կոնֆլիկտ ունի ակումբի մարզական տնօրեն Տիագո Պինտոյի հետ։
Հարկ է նաև նշել, որ Բուդե-Գլիմթից կրած ջախջախիչ պարտությունից հետո (1:6) Մոուրինյոն մեղադրել է «Ռոմայի» ֆուտբոլիստներին, գրում է պարբերականը: