Հայաստանի մարզերում ձյուն է տեղում
SocietyՆոյեմբերի 11-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Կոտայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մարտունիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
«Ճանապարհային դեպարտամենտ»ից հայտնում են, որ Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպարտային միջոցների համար փակ են։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: