Շիրակի մարզից Ադրբեջանում դեռ 33 գերի կա. Նազելի Բաղդասարյան
SocietyԽծաբերդում Շիրակի մարզից գերեվարված 62 մեր եղբայրներից այս պահին վերադարձել են 29-ը եւ 33-ը դեռ գերության մեջ են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
«Նրանց վերադարձի գործընթացը բավականին ինտենսիվորեն ընթանում է: Իմ աշխատանքային հենց առաջին օրը հանդիպել եմ նրանց հարազատների հետ, նախօրեին եւս մեկ այլ ձեւաչափով հանդիպում է եղել: Այսօր էլ որոշակի խնդիրներ կային, որոնք կապված էին գերեվարված եւ անհետ կորածների ֆինանսական աջակցության հետ, մի փոքր ձգձգվել էր: Նախօրեին վարչապետի աշխատակազմի հետ շատ արագ կոմունիկացրել ենք կառավարության նիստում գումարների հատկացման հարցը ընդգրկվեց եւ քվեարկվեց»,-ասաց նա՝ հավելելով, որ գերիների վերադարձը հետ կապված ցանկացած աղմուկ վնասում է գործընթացին: