Լավրովն ու Շոյգուն ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում
ForeignՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ֆրանսիացի գործընկերներ Ժան Իվ լը Դրիան եւ Ֆլորանս Փարլիի հետ քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Հանդիպումը կայացել է Փարիզում Անվտանգության հարցերով Ֆրանս-ռուսական խորհրդի համագործակցության շրջանակում, հաղորդվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի կայքում:
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի եւ Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, համատեղ ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության երկարաժամկետ պայմանագիր կնքելու համար:
Քննարկվել է նաեւ Իրանի միջուկային ծրագիրը, մասնավորապես, Եվրագոտու խմբի (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) եւ Ռուսաստանի համագործակցությունը Թեհրանի հետ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ բանակցությունները սեղմ ժամկետում վերականգնելու համար: