Լավրովն ու Շոյգուն ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում
ИностранныйՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ֆրանսիացի գործընկերներ Ժան Իվ լը Դրիան եւ Ֆլորանս Փարլիի հետ քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Հանդիպումը կայացել է Փարիզում Անվտանգության հարցերով Ֆրանս-ռուսական խորհրդի համագործակցության շրջանակում, հաղորդվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի կայքում:
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի եւ Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, համատեղ ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության երկարաժամկետ պայմանագիր կնքելու համար:
Քննարկվել է նաեւ Իրանի միջուկային ծրագիրը, մասնավորապես, Եվրագոտու խմբի (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) եւ Ռուսաստանի համագործակցությունը Թեհրանի հետ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ բանակցությունները սեղմ ժամկետում վերականգնելու համար: