Ակնկալիքներն, իհարկե, հաղթանակի են, բայց ժողովուրդը ոնց որոշի ես դրա հետ համաձայն կլինեմ. Վահան Ղազումյան
VideoԵթե մասնակցում ես, ակնկալիքներն իհարկե հաղթանակի են, բայց ժողովուրդը ոնց որոշի ես դրա հետ համաձայն կլինեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ-ի՝ Իջևանի քաղաքապետի թեկնածու Վահան Ղազումյանը:
«Մրցող ուժերը չեն կարող հավասար լինեն, քանի որ այս պահին ես իրենց ընդդիմություն եմ, իշխանությունները միշտ 30 տոկոս եւ ավելի ունենում են: Դա հասկանալի պատճառներով է, քանի որ գյուղապետերը բոլորն իրենց թեկնածուներն են, գործող ավագանիներ, որ իրենց ցանկում են, պետական հիմնարկներ, դրանք ոլորը իրենց առավելությունն է: Ժողովուրդը կորոշի, ում ինչ ձայն կտան, արդեն գիշերը պարզ կլինի»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու են միայն 2 կուսակցություններ մասնակցում Իջեւանում ՏԻՄ ընտրություններին, ՀՅԴ թեկնածուն ասաց, որ վախի մթնոլորտ կա եւ թիմ կազմելու դժվարությունները:
«Վախի մթնոլորտ կար, որ չմասնակցեցին, կամ մտածեցին, որ շանս չունեն, կամ ավելորդ գլխացավանքներից խուսափելու համար չմասնակցեցին, դա է պատճառը»,-ասաց Ղազումյանը:
ՀՅԴ թեկնածուն նշեց, որ համայնքում խնդիրները շատ են, բայց մարդկանց առաջինը հետաքրքրում է իրենց անվտանգության խնդիրը, հետո նոր մնացած խնդիրները:
Հիշեցնենք, որ Իջեւան համայնքի ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։