Թշնամին ընտրել է մի տարածք, որով կկտրի Սյունիքի հատվածը․ սա հստակ ռազմական նպատակ է
Տեսանյութեր«Թշնամու այն գործողությունները, որ արդեն ամիսներ շարունակ տեղի են ունենում Հայաստանի սահմաններին, և այդ գործողությունների վերաբերյալ ՀՀ իշխանությունների կրավորական դիրքորոշումներն ունեին տրամաբանական հակահայկական մի ամբողջ շարան»: Այս մասին լրագրողների հետ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը
«Երբ մայիսի 12-ին առաջին գործողությունները եղան Սև լճի տարածքում, իշխանությունները չքմեղանում էին, փորձում էին հասարակությանը մոլորեցնել, այդ ժամանակ էլ հստակ էր՝ թշնամին ընտրել էր մի հատված, որով հնարավոր էր կտրել ամբողջ Սյունիքը»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով՝ այսօր Հայաստանում չկա իշխանություն, որը կարողանա գոնե տեղեկատվական դաշտում արձագանքել տեղի ունեցող իրադարձություններին.
«Այս ամենում իշխանությունների կրավորական կեցվածքը, ամրաշինական և ինժիներական աշխատանքներ չկատարելու արդյունքը լինում է թշնամու շատ ավելի հարձակվողական և ամբարտավան պահվածքը»,-ասաց նա: