Մենք իրական ժամանակում հետեւում ենք հողեր գրավելու Ալիևի փորձին. Ջեքի Սփեյեր
ForeignՀայկական տարածքի վրա Ադրբեջանի հարձակումները եւս մեկ նշան են այն բանի, թե որքան հեռու կգնա Ալիեւի ռեժիմը հայկական հողը զավթելու եւ բռնություն ու ատելություն սերմանելու համար։ Այս մասին Twitter-ում գրել է կոնգրեսական Ջեքի Սփայերը։
«Մենք իրական ժամանակում հետեւում ենք հողեր գրավելու Ալիեւի փորձին։ Մենք պետք է գործենք հիմա, որպեսզի կանխվի հետագա արյունահեղությունը եւ ապակայունացումը»,- նշել է քաղաքական գործիչը։