ՀՀ 41 կմ օկուպացված տարածքը կարող է փոխանակվել անկլավներով․ Աղաջանյան
ВидеоԷդուարդ Աղաջանյանը, նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ագրեսիայի ֆոնին ՌԴ-ին դիմելու հարցին անդրադառնալով, շեշտեց, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ ստանալու համար աջակցություն, որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը: «Եվ հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել ՌԴ-ի այդ առաջարկը: Եվ դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում, այն գործընթացի արդյունքում, որը մենք քննարկում ենք, ակնկալվում է, որ այդ խնդիրը կլուծվի, և ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի: Հետևաբար` ինքնանպատակ չէ Ռուսաստանի ռազմական միջամտությունը, կարևորագույն խնդիր է այս պահին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովումը: Եվ դեմարկացիան, դելիմիտացիան այն գործիքներից են, որոնք կապահովեն այդ արդյունքը»,-ասաց պատգամավորը: