ԱՄՆ-ն 2024 թվականից հետո կարող է չճանաչել Պուտինին՝ որպես ՌԴ նախագահ․ Bloomberg
СШАԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին առաջարկ է արվել չճանաչել Վլադիմիր Պուտինին՝ որպես ռուսական պետության ղեկավար, եթե նա առաջադրվի 2024 թվականին նոր ժամկետով։ Հեղինակներ Սթիվ Քոհենը և Ջո Ուիլսոնը գրում են, որ պարոն Պուտինը իշխանության է եկել ընտրական խախտումների արդյունքում, և որ նրա շարունակական պաշտոնավարումն անօրինական է: Նրանք նաև 2020 թվականի Սահմանադրության փոփոխություններն անվանվել են Ռուսաստանի օրենքների և միջազգային պարտավորությունների խախտում։
«Նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2024 թվականի մայիսի 7-ին իր գործող և վերջնական ժամկետի ավարտից հետո պաշտոնավարելու ցանկացած փորձ պետք է հանգեցնի Միացյալ Նահանգների կողմից չճանաչմանը», - ասվում է բանաձևի նախագծում։
Ռուսաստանի Դաշնության նորացված Սահմանադրությունն ընդունվել է 2020 թվականի հուլիսին՝ համառուսաստանյան հանրաքվեից հետո։ Երկրի Հիմնական օրենքում փոփոխություններին կողմ է քվեարկել 77,92%-ը, դեմ է եղել հանրաքվեի մասնակիցների 21,27%-ը։
Ապրիլի 5-ին Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել՝ ընտրական օրենսդրությունը փոփոխություններին համապատասխանեցնելու մասին։ Օրենքը, մասնավորապես, իրավունք է տալիս նրան և Դմիտրի Մեդվեդևին ևս երկու անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում։ Նախկինում նախագահն այս պաշտոնը չէր կարող զբաղեցնել ավելի քան երկու ժամկետ անընդմեջ։