Բայդենը ժամանակավորապես իր լիազորությունները հանձնում է Հարիսին
WorldԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն պետության ղեկավարի իր լիազորությունները հանձնում է փոխնախագահ Քամալա Հարիսին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բայդենը ստիպված է դա անել, քանի որ ծրագրում է մնալ հիվանդանոցում, որտեղ նա անզգայացման է ենթարկվելու։ Մինչ նախագահը անգիտակից վիճակում է լինելու, երկիրը չպետք է մնա առանց «գլխի», ինչի պատճառով Հարիսը ժամանակավորապես կկատարի նրա պարտականությունները։