Փորձագետներն արդեն ընտրված են, հուսով ենք շուտով եզրակացությունը կլինի. Էրիկ Ալեքսանյան
Political

«Արդեն ձևավորված է փորձագիտական խումբը, բայց օրենքով չկա որևէ ժամկետ, թե ինչ ժամանակում պետք է տրվի եզրակացությունը». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Երբ արդեն առկա է հարուցված հետապնդում, և անձը նոր է ստանում պատգամավորական անձեռնմխելիություն, ընթացակարգ և կառուցակարգ չկա այդ անձեռնմխելիությունը հաղթահարելու առումով: Հետևաբար մենք խնդրեցինք, որ դատարանը դիմի ՍԴ և պարզի թե ինչքանով են 31 և 35 հոդվածները համապատասխանում սահմանադրությանը»,-ասաց Ալեքսանյանը՝ տեղեկացնելով, որ դատավորին միջնորդել է ՍԴ դիմելու համար: