Փաշինյանը, Պուտինը և Ալիևը կհանդիպեն Սոչիում
ИностранныйՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ բանակցություններ կանցկացնեն Սոչիում նոյեմբերի 26-ին, այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ Փաշինյանը, Պուտինը և Ալիևը կնախանշեն Լեռնային Ղարաբաղում կայունությունն ամրապնդելու և խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը:
Հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականագնման հարցերին:
Բացի եռակողմ հանդիպումից, ՌԴ նախագահը Սոչիում նաև առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: