Երևանում Mercedes-ը խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել համընթաց եկող Mercedes-ին
Чрезвычайный случайՆոյեմբերի 24-ին վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Բաբաջանյան–Աճառյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել համընթաց երթևեկող Mercedes մակնիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Միայելյան վիրաբուժության ինստիտուտ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը երիտասարդ աղջիկ է: