Աշխարհում ժողովուրդների մշակութային և քաղաքակրթական ինքնությունը ոչնչացնելու համառ փորձեր են արվում․ Լավրով
РоссияԱշխարհում ժողովուրդների մշակութային և քաղաքակրթական ինքնությունը ոչնչացնելու փորձեր կան, սակայն Ռուսաստանը դեռ շահագրգռված է այլ երկրների հետ ապաքաղաքականացված մշակութային և հումանիտար շփումներով, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Միջազգային ասպարեզում այսօր ցանկացած ձևաչափով աշխատելը հեշտ չէ։ Ինչպես գիտենք, մեր աչքի առաջ աշխարհի տարբեր ծայրերում ժողովուրդների մշակութային և քաղաքակրթական ինքնությունը ոչնչացնելու համառ փորձեր են արվում: Լուրջ մարտահրավերներ են ստեղծվում։ Այդ նպատակով՝ ինտերնետ տեխնոլոգիաների օգտագործումը, այդ թվում՝ սոցիալական ցանցերը, գործոնները, իհարկե, պետք է հաշվի առնվեն»,- ասել է Լավրովը ՌԴ ԱԳՆ-ին առընթեր Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ղեկավարների խորհրդի 37-րդ նիստում։
Նա հավելել է, որ ՌԴ ԱԳՆ-ն կաջակցի Ռուսաստանի տարածաշրջանների նախաձեռնություններին մշակույթի ոլորտում։