Արջը պատահաբար կոտրել է շեյխի Lamborghini-ի դուռը (տեսանյութեր)
ВидеоԴուբայից սուպերմեքենաների ներդրող և կոլեկցիոներ շեյխ Հումայդ Աբդուլլահ Ալբուքայշի տնային արջը պոկել է իր Lamborghini-ի դուռը։ Հետաքրքիր դեպքի տեսանյութը հայտնվել է Instagram-ում։
Տեսանյութում Ալբուքայշը նստած է նարնջագույն Lamborghini Huracan Performante-ում, որի արժեքը կազմում է մոտ 274.000 դոլար և բաց պատուհանից խնձոր է տալիս կենդանուն։
Խնձորով հետաքրքրված արջը ուղեւորի նստատեղի կողմից մոտենում է մեքենային ու փորձում ներս մտնել, սակայն կենդանու ծանրության տակ դուռը պոկվում է։
«Առանց մեկնաբանություն»,- տեսանյութի տակ գրել է շեյխը։
Այս պահին տեսանյութը հավաքել է ավելի քան 84 հազար դիտում։ Ընդհանուր առմամբ, Ալբուքայշին հետևում է 1,9 միլիոն մարդ:
Դատելով շեյխի Instagram-ից, նրա տան կենդանաբանական այգում արջից բացի ապրում են վագրեր, առյուծներ և այլ կենդանիներ։
Ավելի ուշ Հումայդը հրապարակել է դեպքի վայրից ևս մեկ տեսանյութ, որում նա կանգնած է խնձոր ուտող արջի կողքին և ձեռքերում պահում է պոկված դուռը։