Ոստիկանությունը ձերբակալել է MMA մարտիկին հարևանի ամորձիներից կծելու համար
SportԱՄՆ-ում MMA-ի սիրողական մարտիկ Դոնովան Սալվատոյին հարևանի հետ վիճաբանությունից հետո տարել են ոստիկանություն։ Իրավապահ մարմինների զեկույցում նշվում է, որ մարզիկը ձերբակալվել է ոչ միայն կռվի, այլ Աբել Սոսայի սեռական օրգանից կծելու համար։ Նշվում է, որ նա 6 սմ-ից ավելի երկարությամբ վերք է թողնել ամորձիների վրա, հայտնում է BJ Penn-ը։
Զեկույցում նշվում է նաև, որ Սալվատոն մի քանի անգամ դաժան հարվածներ է հասցրել հակառակորդի գլխին և մարմնին:
Ինքը՝ մեղադրյալը, հերքում է իր մեղքը։ Նա պնդում է, որ ոչ մեկին չի հարվածել, չի կծել, իսկ Սոսան վնասվածքները ստացել է մարտի արդյունքում, որի ժամանակ երկու մասնակիցներն էլ բախվել են սենյակում գտնվող տարբեր առարկաների։