Լրագրողը բացահայտել է Playboy-ի հիմնադրի խնջույքներին մասնակցող տգեղ աղջիկների ճակատագիրը
LeisureԲրիտանացի լրագրող Ռասել Միլլերը (Russell Miller) մանրամասներ է բացահայտել ամերիկյան Playboy էրոտիկ ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների առանձնատան խնջույքների, ինչպես նաև այս միջոցառումներին մասնակցող տգեղ աղջիկների ճակատագրի մասին։ Նա համապատասխան տեղեկատվությունը տարածել է «Power: Hugh Hefner» փոդքասթի վերջին դրվագում, հաղորդում է Lenta.ru-ն:
Միլլերի խոսքով՝ Հեֆները միշտ պահանջել է, որ միջոցառումներին երկու անգամ ավելի շատ կանայք լինեն, քան տղամարդիկ։ Այսպիսով, մի անգամ, բավարար քանակությամբ աղջիկներ փնտրելիս գործարարի ենթակաները շրջել են Լոս Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանով մեկ:
«Գեղեցիկ ուսանողները ուրախանում էին հրավերի համար, բայց երբ գալիս էին միջոցառմանը, արագ հասկանում էին, որ երեկույթին այնքան շատ հայտնիներ չկան, որքան իրենց խոստացել էին: Փոխարենը նրանք հանդիպում էին իրենց հոր տարիքի սովորական տղամարդկանց։ Մեկ անգամ այցելելով առանձնատուն՝ ոչ ոք չի ցանկացել նորից վերադառնալ»,- կիսվել է լրագրողը։
Բացի այդ, Միլլերն ասել է, որ խնջույքին յուրաքանչյուր աղջկա արտաքինը պետք է համապատասխաներ որոշակի պարամետրերի։ Այսպիսով, եթե հյուրը բավականաչափ գրավիչ չէր, անձնակազմին հրամայվում էր նրան հնարավորինս հեռու պահել Հեֆներից, քանի որ «սարսափելի» կանայք վիրավորում էին նրա արժանապատվությունը։
Լրագրողը նաև ենթադրել է, որ առանձնատանը նման միջոցառումներ էր անցկացվում միայն Հեֆների մեկուսացած բնույթը թաքցնելու համար։ «Թվում է, թե Playboy-ի հիմնադիրը պետք է դուրս գա, այցելի լավագույն ռեստորանները, ուտի հիանալի սնունդ և իմանա գինու մասին, բայց Հեֆներն այլ բան չէր ուտում, բացի սենդվիչները, տապակած հավը և շոգեխաշած միսը, իսկ լավ գինիների փոխարեն նա խմում էր Կոկա-Կոլա»,- վստահեցրել է Միլլերը։
Տղամարդը հիշել է նաև երեկույթներից մեկի մասին, որին մասնակցել է Հեֆների կենդանության օրոք։ Նրա խոսքով՝ միջոցառումը ձանձրալի է եղել՝ հյուրերը նստել են մեծ դահլիճում, սենդվիչներ կերել ու խմել։ Այդ երեկո ավելի ուշ, քարտուղարուհին հայտնվել է՝ ահազանգելով Հեֆների մոտալուտ ժամանումը և հորդորելով նրանց ձևացնել են, թե զվարճանում են:
«Երբ Հեֆները հայտնվեց, ամեն ինչ աշխուժացավ, մարդիկ պարում էին, ծիծաղում, կատակում, կարծես խնջույքը տևել էր մի քանի ժամ։ Սա վկայում է, թե որքան խաբուսիկ է եղել այդ առանձնատան կյանքը»,- եզրափակել է լրագրողը։