Սև ծովի ափին հայ երիտասարդը քարերից աշտարակներ է կառուցում (տեսանյութ)
VideoՌուսաստանի Սոչի քաղաքում բնակվող Գրիգոր Ասատրյանը Սեւ ծովի ափին անսովոր քարե աշտարակներ է կառուցում, գրում է Rusarminfo-ն։
«АиФ-Юг»-ին տված հարցազրույցում Ասատրյանն ասել է, որ առաջին աշտարակը կառուցել է 2015 թվականին՝ նախքան բանակ գնալու համար Հայաստան վերադառնալը։ Հաջորդ 3 տարիներին Գրիգորը թողել է իր հոբբին, իսկ երբ վերադարձել է Սոչի, նորից սկսել է ուսումնասիրել այն։ Այդ ժամանակ նա հավաքել է ամենամեծ աշտարակներից մեկը՝ ավելի քան երկու մետր բարձրությամբ:
Արդյունքից ոգեշնչված՝ նա հետագայում ծովափին մեկ օրում կառուցել է 80 աշտարակ՝ առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 23-ը։ Նրա խոսքով, այս հարցում գլխավորը հավասարակշռության էությունը հասկանալն է:
«Երկար ժամանակ հարազատներիցս ոչ մեկին չէի ասում, որ քարերից աշտարակներ եմ կառուցում։ Երբ հայրիկիս ասացի, նա կատակեց, որ քաղաքում նոր գլխավոր ճարտարապետ է ի հայտ եկել: Հետո, երբ ողջ ընտանիքով տեսան իմ աշխատանքը, շոկի մեջ ընկան»,- ասել է Ասատրյանը։
2020 թվականին Ասատրյանը հրավիրվել է Առաջին ալիքի «Փառքի րոպե» հաղորդմանը, սակայն չի կարողացել ներկա գտնվել։ Գրիգորը նախատեսում է սոցցանցերում տեղադրել «լողացող» աշտարակների ստեղծման մասին ավելի շատ տեսանյութեր, որպեսզի մարդիկ ավելի լավ հասկանան գործընթացը եւ, ինչու չէ, կրկնեն։