Ձեռակերտ Քարահունջ․ հայազգի երիտասարդը քարե աշտարակներ է կառուցում Սև ծովի ափին (տեսանյութ)
ВидеоՌուսաստանի Սոչի քաղաքում բնակվող Գրիգոր Ասատրյանը Սև ծովի ափին անսովոր քարե աշտարակներ է կառուցում։
AiF-Yug-ին տված հարցազրույցում Ասատրյանն ասել է, որ առաջին աշտարակը կառուցել է 2015 թվականին՝ նախքան բանակ գնալու համար Հայաստան գալը։ Հաջորդ 3 տարիներին Գրիգորը թողել է իր հոբբին, և երբ վերադարձել է Սոչի, նորից սկսել է ուսումնասիրել այն։ Այդ ժամանակ նա կառուցել է ամենամեծ աշտարակներից մեկը՝ ավելի քան երկու մետր բարձրությամբ:
Արդյունքից ոգեշնչված՝ նա հետագայում ծովափին 80 աշտարակ է կառուցել մեկ օրում՝ առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 23֊ը։ Նրա խոսքով՝ այս հարցում գլխավորը հավասարակշռության էությունը հասկանալն է։