Հայրենիքի սահմաններին և սահմանամերձ բնակավայրերում առաջացած անվտանգային խնդիրներին են անդրադարձել Ամենայն հայոց կաթողիկոսն ու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը
PoliticalԴեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորապես, հայրենիքի սահմաններին և սահմանամերձ բնակավայրերում առաջացած անվտանգային խնդիրներին, կարևորվել է համընդհանուր ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ առկա հարցերի հաղթահարման և հայրենիքի զորացման։
Զրույցի ընթացքում խոսվել է նաև սփյուռքի համայնքներում առկա կացության և ազգային կառույցների կարևոր առաքելության մասին՝ ազգային ինքնության ու միասնականության պահպանման գործում։ Ընդգծվել է նաև հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդման անհրաժեշտությունը։