Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Министры ИД РА и Катара уделили особое внимание вопросам региональной взаимосвязанности Начался официальный визит министра иностранных дел РА Арарата Мирзояна в Катар Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами МИД: Армения вскоре передаст Турции свои подходы по восстановлению Анийского моста Число жертв аварии иранского автобуса в Сюнике растет: новые подробности от МВД Глава МИД Армении отправляется в Катар с официальным визитом В Грузии заявили, что не собираются сворачивать с европейского пути Давид Ананян: Реальной площадкой происходящих сейчас политических процессов является Ереван 

Երևանում թանկ մեքենաներով շրջող, թանկ կուրորտներում քեֆ քաշող «ռազմագետները» պետք է հեռանան իշխանությունից. Չալաբյան

Блогосфера

Երեկ դեռևս գործող իշխանության «կարկառուն»  գործիչներից մեկը որոշեց ռազմական խիզախության դասեր տալ նոյեմբերի 16-ին Սիսիանի դիրքերում գերի հանձնված զինծառայողներին, դրանով հերթական բաժանարար գծերը տանելով մեր հասարակության մեջ, և փոխադարձ ատելության և վիրավորանքների մի նոր անտակ անոթ բաց անելով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անկեղծ ասած, գերիների հարցը չափազանց զգայուն ու բարդ է, որպեսզի այսպիսի վուլգար քննարկման առարկա դառնա։ Պատմության մեջ համարյա ցանկացած պատերազմ ուղեկցվում է գերեվարումներով, և գերի հանձնման դեպքերն էլ խիստ տարբեր են։ Որոշ դեպքերում դիմադրությունը պարզապես անհնար է (գերի հանձնվածը ծանր վիրավոր է, կամ սպառվել է զինամթերքը), որոշ դեպքերում՝ անիմաստ (դիմադրությունը բերում է մարդկային կորուստների, բայց մարտական խնդիր չի լուծում), որոշ դեպքերում էլ գերի հանձնվողը, ընդհակառակը, դրանով տապալում է մարտական խնդրի կատարումը, և վտանգի տակ դնում իր մարտական ընկերներին։

Ուստի ամեն առանձին դեպք հատուկ ուսումնասիրության կարիք ունի, և դա պետք է արվի արդեն նրանից հետո, երբ գերին վերադարձված է հայրենիք, նրա կյանքին և առողջությանը ոչ մի բան չի սպառնում, նա ընդունակ է կանգնել սեփական պետության ատյանների առաջ, և բացատրություններ տալ իր գործողությունների մասին։ Մինչ այդ, գերին մեր հայրենակիցն է, և մեր բոլորի ջանքերը պետք է կենտրոնացած լինեն՝ պաշտպանելու նրա կյանքը, արժանապատվությունը և ազատության իրավունքը։

Ի հավելումն դրա, կարևոր է, որ այս զգայուն թեման չշահարկեն այն մարդիկ, ովքեր իրենք անմիջականորեն մեղավոր են մեր հայրենակիցների գերեվարման մեջ։ Այսօրվա գործող իշխանությունը ոչ միայն առանց մի կրակոցի, ափալ-թափալ հանձնել է Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները, և թշնամուն բերել է Սյունիքի անպաշտպան սահմանների մոտ, այլև նոյեմբերի 9-ի հայտարարությանը հաջորդած ժամանակաշրջանում, տառացիորեն ձախողել է նոր պաշտպանական բնագծերի կառուցումը ևզինծառայողների համար նվազագույն անվտանգ ծառայության պայմանների ստեղծումը։

Ես իրավունք չունեմ ռազմական գաղտնիքներ բացահայտել, բայց խնդրո առարկա հատվածում, որտեղ թշնամին առաջ է եկել նոյեմբերի 14-16 ժամանակահատվածում, դիրքերում պարզապես ողբալի վիճակ էր՝ չկային ոչ նորմալ ամրաշինություններ, ոչ նորմալ դիտարկման սարքավորումներ, ոչ ականադաշտեր, ոչ փշալար, ոչ կեցության նվազագույն պայմաններ,  և այս ամբողջը մի պարզ պատճառով՝ գործող իշխանությունը չի համարում, որ դրանք անհրաժեշտ են, քանի որ իր «հանճարեղ« պատկերացմամբ, այս հատվածում սահմանազատումից հետո բանակը միևնույն է հետ է քաշվելու, այստեղ լինելու է «անվտանգ« պետական սահման, որը մեր բանակի փոխարեն երևի պահպանելու են հարահաս ռուս սահմանապահները։

Թշնամին, ի տարբերություն Երևանում նստած «հանճարեղ» ռազմագետների, բոլորովին այլ պատկերացումներ ունի, և տեսնելով մեր անճարակությունը, այդ հատվածում գարնանից ի վեր առանց դիմադրության առաջ է եկել, որտեղ կարողացել է, իսկ նոյեմբերի 14-16-ին էլ լկտիաբար վերցրել է մեր դերքերը, և գերեվարել նրանք պահպանող, բայց իրականում անտեր թողնված զինծառայողներին, մինչև հաջորդ քայլում նոյեմբերի 16-ին ընկել է արդեն մեր հրետանու կրակի տակ, և ծանր կորուստներով հետ է քաշվել։

Եթե մենք ամառային ամիսները օգտագործեինք դիրքերը եղած նվազագույն ստանդարտով կահավորելու համար, իսկ թշնամու առաջխաղացումներն էլ մեր տարածքում դիմավորեինք կրակով, այսօր այսպիսի վիճակ չէր ստեղծվի, մենք գերիներ չէինք ունենա, թշնամին չէր հոխորտա «Զանգեզուրի միջանցքի» մասին, մենք էլ սահմանները թողած, Երևանի կենտրոնում այսօր իրար հետ հաշիվներ չէինք պարզի։

Հիմա էլ դեռ ուշ չի ձմռան և գարնանային ամիսները օգտագործելու՝ մեր երկրի ամենախոցելի հատվածի պաշտպանությունը էապես ամրացնելու, թշնամու հետագա գործողությունները կանխատեսելու և կանխելու, և մեր հասարակության բաժանարար գծերը մեղմելու համար։ Դրա համար սակայն, պետք է, որ Երևանում թանկարժեք մեքենաներով շրջող, Հունաստանի թանկարժեք կուրորտներում քեֆ քաշող, իրենց պարապ մտքերով պարբերաբար փայլող «ռազմագետները» խոնարհաբար հեռանան իշխանությունից, և թույլ տան մեր երկրի արժանապատիվ և գիտակից հատվածին՝ պաշտպանելու սեփական հայրենիքը։

Մենք դա անելու ենք ցանկացած դեպքում, սակայն առանց ձեզ հաստատ շատ ավելի լավ կստացվի։ Մինչ այդ, համբերություն եմ ցանկանում մեր բոլոր գերիների հարազատներին, որդիներին անփորձանք վերադարձ, և այլևս ոչ մի գերի՝ այս դժնի թշնամուն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей ТавушаСостоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони БлинкенаЖители Тавушской области перекрыли трассу Ереван-ДилижанПредставлен смартфон Infinix c игровым чипом и динамиками JBLЖурналисты выбрали нового шахматного короля. Чемпионом стал заместитель главного редактора «Арменпресс» Арарат ПетросянАнастасия Волочкова снялась обнаженнойМинистры ИД РА и Катара уделили особое внимание вопросам региональной взаимосвязанностиВ РА ожидаются дожди, гроза, град, температура повысится на 2-4 градуса затем понизится на 7-9 градусовНачался официальный визит министра иностранных дел РА Арарата Мирзояна в КатарФонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатамиГенконсул Ирана посетил пассажиров, пострадавших в результате ДТП в СюникеНовые смарт-часы Samsung получат неинвазивный глюкометрМИД: Армения вскоре передаст Турции свои подходы по восстановлению Анийского мостаЧисло жертв аварии иранского автобуса в Сюнике растет: новые подробности от МВДГлава МИД Армении отправляется в Катар с официальным визитом«Чудо-женщина» вышла в свет в облегающем платье через месяц после четвертых родовУченые показали фото весенних «пауков» на поверхности МарсаВ Грузии заявили, что не собираются сворачивать с европейского путиСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человекПодвергнут приводу полковник запаса Григор ГригорянДавид Ананян: Реальной площадкой происходящих сейчас политических процессов является ЕреванРФ и Украина не смогли подписать соглашение в ходе переговоров в Стамбуле в 2022 году из-за давления Британии: ПесковМинобороны РА призывает воздерживаться от распространения лжи и дезинформацииВрач рассказал, к чему приводит густая кровьВ Сан-Франциско взломали автомобиль конгрессмена Адама Шиффа и украли багаж с одеждойМужчина покончил с собой, бросившись с 4 этажаМинобороны Испании подтвердило отправку Украине ракет Patriot и танков LeopardПрезидент Палестины и ряд международных чиновников проведут в Эр-Рияде переговоры по перемирию в ГазеВолочкова о слитых фото: «Меня пытаются скомпрометировать»Погода в АрменииYerevan.Today: Ряд военных подали заявления об отставкеВ Тегеране назвали виновных в терактах в Иране и РоссииThe Wall Street Journal: В американской разведке считают, что Путин, возможно, непричастен к смерти НавальногоПосол Армении: Все экс-лидеры Карабаха были переданы с базы российского миротворческого контингентаАрхиепископ: Есть подозрения, что в автомобиле с тонированными стеклами находились Григорян и Мустафаев«Родина – это государство. Любишь Родину – укрепляй государство». Н.Пашинян выступает с лекцией28 апреля Армянская Апостольская Церковь отметит праздник явления Святого КрестаЖители Киранца уже 9-й день подряд проводят акцию протестаAl Jazeera: Автомобиль израильского министра-радикала попал в ДТП и перевернулся, он госпитализированНа территории РА есть закрытые автодорогиМинистры обороны Ирана и Китая обсудили активизацию военного сотрудничестваПо делу военнослужащих, присоединившихся к акции протеста в Киранце, возбуждено уголовное делоРБК-Украина: В ночь на 27 апреля российские войска нанесли по Украине комбинированный ракетный ударГагик Суренян: Скорость ветра внутри торнадо, обрушившегося на Небраску, достигла 300 км/чСК Армении: По информации о присоединении военных к жителям Киранца начато уголовное производствоОбращение Пашиняна по случаю Дня гражданина: Мы решили стать хозяевами, не думая о последствияхВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 АПРЕЛЯ«Грапарак»: Когда оппозиция перейдет к совместной и радикальной борьбеСтолтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТО
Самое популярное