Հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթը կլինի տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկումը. Քոչարյան
PoliticalՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթը լինելու է տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկումը: Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:
Հայտնի էր դարձել, որ Հայաստանն ու Թուրքիան երկխոսության համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն:
«Չավուշօղլուն հայտարարեց, որ Հայաստանի հետ խոսելու անհրաժեշտությունը կա»,-հիշեցրեց Քոչարյանը՝ հավելելով, որ այդ երկխոսության համար երկու կողմից կնշանակվեն մարդիկ:
Քոչարյանն ասաց, որ երբ կհնչեցվի այդ անձի անունը, լրագրողները հնարավորություն կունենան հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ հենց գործընթացի սկզբում:
Թե ինչու որոշվեց Թուրքիայի հետ հիմա երկխոսություն սկսել, Քոչարյանը դա հիմնավորեց առաջացած անհրաժեշտությամբ:
«Հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթը լինելու է տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկումը»,-նշեց պատգամավորը: