Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service US plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023 Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second reading Armenia, Iran discuss matter of increasing flights between both countries Foreign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issues There is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-Jazeera 

Չինաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնությանը. դեսպան Ֆան Յուն

Armenia

Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը ներկայացրել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի 19-րդ համագումարի 6-րդ լիագումար նիստի արդյունքները: Չինաստանի դեսպանը լիագումար նիստի արդյունքներն ամփոփել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում: Հարցազրույցում դեսպանն անդրադարձել է նաև հայ-չինական հարաբերություններին՝ ընդգծելով, որ երկու երկրները պետք է էլ ավելի մեծացնեն քաղաքական փոխվստահությունը, սերտորեն համագործակցեն միջազգային հարթակներում, հաստատակամորեն աջակցեն միմյանց այն հարցերում, որոնք կապված են միմյանց փոխադարձ շահերի և մտահոգությունների հետ:

Պարոն դեսպան, շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, որ ժամանակ տրամադրեցիք մեր հարցազրույցի համար: Վերջերս Պեկինում տեղի ունեցավ Չինաստանի Կոմունիստական կուսակցության  Կենտրոնական կոմիտեի 19-րդ համագումարի 6-րդ լիագումար նիստը, և աշխարհի ուշադրությունը կրկին բևեռված էր Չինաստանի վրա։ Դարավոր պատմություն ունեցող Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը ստացել է 1,4 միլիարդ չինացիների անկեղծ աջակցությունը։ Ի՞նչ արժեքավոր փորձ ունի այն:

Չինաստանի Կոմունիստական կուսակցության  Կենտրոնական կոմիտեի 19-րդ համագումարի 6-րդ լիագումար նիստի գումարումը համընկավ կուսակցության հիմնադրման 100-ամյակի կարևոր իրադարձության հետ։ Համագումարում ընդունվեց «Կուսակցության հիմնական ձեռքբերումների և 100-ամյա պայքարի պատմական փորձի մասին Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի որոշումը» (այսուհետ՝ «բանաձև»), որն իր մեջ ներառում է հետևյալ սկզբունքները․ հավատարիմ մնալ կուսակցության ղեկավարմանը, հավատարիմ մնալ  ժողովրդի գերակայության սկզբունքին, հետևել տեսական նորարարություններին, հաստատակամորեն հետևել ինքնուրույնության և անկախության սկզբունքներին,  միշտ հաշվի առնել ամբողջ աշխարհի շահերը, համառորեն հաստատել առաջատարություն և կատարել նորարարություններ, ցուցաբերել պայքարելու վճռականություն, հավատարիմ մնալ միասնական ճակատի ստեղծման ուղուն, հետևել սեփական հեղափոխության 10 սկզբունքներին, որոնք գործնական և հեռուն գնացող պատմական մեծ նշանակություն ունեն չին ժողովրդի մեծ վերածննդի խթանման գործում։

Պատմությունը լավագույն ուսուցիչն է: Անցյալից դասեր քաղելու կարողությունը, գիտելիքների և իմաստությունների անդադար համալրումը՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության ամենակարևոր հաջողված փորձն է: Ներկա միջազգային իրադրությունը բարդ է և խճճված՝ պայմանավորված փոփոխություններով և դարի համաճարակով։ Նոր իրավիճակում Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը հորդորում է Չինաստանի 1,4 միլիարդ բնակչությանը գնալ սոցիալիստական ժամանակակից երկիր կառուցելու նոր ճանապարհով և շարունակել քաջաբար առաջ ընթանալ դեպի երկրորդ հարյուրամյակի նպատակները: «10 սկզբունքները» կազմում են ամբողջական և փոխկապակցված միասնություն, որը հանդիսանում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության երաշխիքը, միավորում և տանում են ժողովրդին դեպի հեղափոխության, շինարարության, բարեփոխումների հաջողության կայուն արդյունքներ,  ինչպես նաև խորապես բացահայտում Չինաստանի Կոմունիստական կուսակցության անպարտելի ուժը, առաջադիմականությունն ու մաքրությունը՝ քայլելով ժամանակի հետ համընթաց։ Սա քաղաքական հռչակագիր է, որում չին կոմունիստները հաշվի առնելով նախնական նպատակները՝ հաստատակամորեն առաջ են տանում և զարգացնում սոցիալիզմը չինական առանձնահատկություններով։ Սա չին ժողովրդի մեծ վերածննդի իրականացման ուղեցույցն ու Չինաստանի Կոմունիստական կուսակցության հաղթանակներին հասնելու բանալին է։ 

Դուք նշեցիք ժողովրդի գերակայության սկզբունքի մասին, ինչպես նաև «բանաձև»-ում նշվում է «ժողովրդավարության ողջ գործընթացը»։ Ինչպե՞ս հասկանալ «ժողովրդավարության ողջ գործընթացի զարգացումը»։

Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը երբեք չի ունեցել իր սեփական շահերը, այլ միշտ ներկայացրել է ժողովրդի տարբեր խավերի շահերը։ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը միշտ հավատարիմ է մնացել ժողովրդին անվերապահ ծառայելու հիմնարար նպատակին, «մասսաների ուղու» հայեցակարգին, արել է ամեն ինչ ժողովրդի համար՝  ամեն ինչում ապավինելով ժողովրդին, հետևել է ժողովրդավարությանը՝ կառավարման գործում հենվելով ժողովրդի վրա, զարգացել է ի շահ ժողովրդի՝ հենվելով հենց ժողովրդի վրա, զարգացման արդյունքները կիսել է ժողովրդի հետ և նրա հետ գնացել ընդհանուր բարգավաճման ճանապարհով։ Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմքերը ժողովրդի մեջ են,  այն ժողովրդի, որը հանդիսանում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության իշխանության օրոք երկրի բարգավաճման ամենահզոր հիմքը: Չինաստանի կոմունիստական կուսակցությունը չին ժողովրդից տարանջատելու, և նրանց միմյանց հակադրելու որևէ փորձ երբեք չի հաջողվի։

Ժողովրդավարությունը ողջ մարդկության համար ընդհանուր արժեք է և կարևոր գաղափար, որին հավատարիմ են Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն ու չին ժողովուրդը:

«ժողովրդավարության ողջ գործընթացի» հիմքը հետևյալն է՝ ամեն ինչ ժողովրդի համար, ամբողջ իշխանությունը ժողովրդին, և ժողովուրդը հանդիսանում է ամեն ինչի հենասյունը։ Իրական և ամենաօգտակար ժողովրդավարությունը՝ ժողովրդավարական ընտրությունների և խորհրդակցությունների, ժողովրդավարական որոշումների կայացման  և կառավարման միջոցով, օրենքով սահմանված՝ տարբեր ուղիներով և ձևերով ժողովրդի կողմից իրականացվող ժողովրդավարության ողջ գործընթացն է: Ուզում եմ նշել, որ ժողովրդավարությունը` ոչ թե մի շարք երկրների բացառիկ արտոնությունն է, այլ՝ ժողովրդի իրավունքը։ Ժողովրդավարական է այս կամ այն երկիրը, պետք է  որոշի միայն հենց այդ երկրի ժողովուրդը։

Ժողովրդավարությունը հարուստ է ու բազմազան, և մեկ` կարծրատիպային ժողովրդավարության փոխարեն գոյություն ունեն ժողովրդավարության իրականացման բազմաթիվ եղանակներ և ձևեր։

Չինաստանի ժամանակակից պատմության մեջ, Չինաստանը նույնպես փորձել է կրկնօրինակել արևմտյան ոճի ժողովրդավարությունը, բայց դա բերել է աղետալի հետևանքների: Մի խոսքով, աշխարհի բոլոր քաղաքական համակարգերի մեկ սանդղակով չափումը, մարդկության քաղաքակրթության բազմատեսակ քաղաքականության միօրինակ դիտարկումը, ժողովրդավարության միասնացումը, բացարձակացումը, զինումը և սպառազինումը, նույնիսկ ժողովրդավարության քողի տակ կատարված միջամտությունը, ապակայունացումը և ագրեսիան, ինքնին ամենամեծ հակաժողովրդավարությունն է:

Վերջին տարիներին Չինաստանն ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում միջազգային ասպարեզում և հետևողականորեն առաջ է քաշում այնպիսի կարևոր նախաձեռնություններ, ինչպիսիք են «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցումը և «մարդկության ընդհանուր ճակատագիր» ծրագրի իրականացումը: Ի՞նչ հնարավորություններ կստեղծի Չինաստանի զարգացումը Հայաստանի և աշխարհի համար։

100 տարվա փորձը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը ոչ միայն քաղաքական կուսակցություն է, որը ձգտում է չին ժողովրդի բարօրությանն ու չին ազգի վերածննդին, այլև քաղաքական կուսակցություն է, որը ձգտում է խաղաղության և զարգացման ողջ աշխարհում` աշխարհի հետ միասին բարգավաճման և առաջընթացի համար։ Ամբողջ աշխարհի շահերը հաշվի առնելը Չինաստանի կոմունիստական կուսակցության ձգտումն է դարավոր պայքարի արժեքներին հասնելու համար։ Չինաստանի կոմունիստական կուսակցության դարավոր պատմությունը մարդկության համար ներդրումների և աշխարհի միասնության ձգտման պատմությունն է։

Կորոնավիրուսային համաճարակի ներկա պայմաններում Չինաստանը, հետևելով «մարդկության ընդհանուր ճակատագիր»  տեսլականին, ակտիվորեն կիսվում է համաճարակի կանխարգելման և վերահսկման իր օգտակար մեթոդներով, իրականացնում է դեղորայքի և պատվաստանյութերի համատեղ հետազոտություն և մշակում ու իր հնարավորության սահմաններում օգնություն է տրամադրում աշխարհի բոլոր երկրներին՝ ցույց տալով աշխարհին, որ չին ժողովուրդն աշխարհի մյուս ժողովուրդների հետ միասին կիսում է ընդհանուր ճակատագիրը։ Փոխօգնության և աջակցության՝ երկրի այդ կարևոր դերը, իր վրա է վերցնում և իրականացնում Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը: Չինաստանը  այսուհետ ևս կշարունակի հավատարիմ մնալ խաղաղության, զարգացման, համագործակցության և փոխշահավետության սկզբունքներին և կշարունակի նպաստել ամբողջ աշխարհում խաղաղության հաստատմանը, գլոբալ զարգացմանը և պաշտպանել միջազգային կարգերը:

Որպես զարգացող ամենամեծ երկիր՝ Չինաստանը սեփական զարգացումը սերտորեն կապում է աշխարհի զարգացման հետ։ Նախագահ Սի Ծինփինի կողմից ընդունված «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնությունը կարևոր որոշում է՝ խթանելու Չինաստանի և աշխարհի միջև փոխշահավետ համագործակցությունը և համատեղ զարգացումը: «Մեկ գոտի – մեկ ճանապարհ»-ը դա մի լուսավոր ուղի է, որով երկրներն առաջ են ընթանում միասին` ձեռք ձեռքի տված, որտեղ ողջունվում է տարբեր համակարգեր և մշակույթներ ունեցող երկրների ակտիվ մասնակցությունը, որտեղ չկան փոքր տարածքներ, բարձր պատնեշներ և գաղափարական նախապաշարումներ:

Վերջին 8 տարիների ընթացքում Չինաստանը երթուղու երկայնքով տեղակայված երկրների հետ միասին քրտնաջան աշխատանք է տարել ենթակառուցվածքի «ամուր կապը» կարևոր  ուղղություն, չափանիշների «ճկուն կապը»  կարևոր հենասյուն,   իսկ շինարարության մասնակից երկրների ժողովրդների միջև «ջերմ կապը»  կարևոր հիմք դարձնելու համար։ «Մեկ գոտի -մեկ ճանապարհ» նախաձեռնության որակական զարգացումը հանգեցրել է բարեկամների լայն շրջանակի ձեռքբերմանը, համատեղ զարգացման խթանման նոր ուղիների որոնմանը և մասնակից երկրների միջև փոխշահավետությանը:

Այս տարվա սեպտեմբերին նախագահ Սի Ծինփինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում առաջ քաշեց  «Գլոբալ զարգացման նախաձեռնություն»-ը` աշխարհն  ավելի լավը դարձնելու նպատակով: Մենք հրավիրում ենք աշխարհի բոլոր երկրներին միավորվել՝ արձագանքելու գլոբալ սպառնալիքներին և մարտահրավերներին, և կառուցել մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող հասարակություն:

Հայաստանն առաջին երկրներից է, որն աջակցել և մասնակցել է «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնության կառուցմանը։ Երկար ժամանակ չին-հայկական հարաբերությունները պահպանել են առողջ զարգացման կայուն ընթացք, երկու կողմերի միջև շարունակաբար ամրապնդվել է փոխադարձ քաղաքական վստահություն, և տարբեր ոլորտներում համագործակցությունն արդյունավետ արդյունքների է հասել։ Երկար տարիներ Չինաստանը հանդիսացել է Հայաստանի համար երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը: Համաձայն չինական վիճակագրության՝ Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը 2021 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում կազմել է մոտ 1,2 միլիարդ ԱՄՆ դոլար՝ աճելով 57 տոկոսով: Աշխարհում համաճարակի շարունակական տարածման պայմաններում սա լիովին ի ցույց է դնում երկու երկրների միջև համագործակցության կայունության ամրությունը և լայն հեռանկարները։ Երկու կողմերն ակտիվորեն աշխատում են համաճարակի անբարենպաստ հետևանքները հաղթահարելու ուղղությամբ և առաջ են տանում համագործակցության մի շարք կարևոր նախագծերի կառուցումը։

Հետագայում Չինաստանը ավելի ու ավելի լայն կբացի իր դռները համագործակցության նպատակով: Չինաստանը ողջունում է աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի ակտիվ մասնակցությունը «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, հաղորդակցության ու համակարգման խորացումը, փոխադարձ կապի ամրապնդումը, համագործակցության փոխշահավետությունը, և ընդհանուր զարգացման հասնելու ձգտումը:

Հաջորդ տարի նշվելու է Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Գտնվելով պատմական նոր իրադարձությունների շեմինի՞նչ ակնկալիքներ ունեք երկու երկրների հարաբերությունների զարգացումից։

Թեև Չինաստանն ու Հայաստանը սահմանակից երկրներ չեն, միևնույնն է աշխարհագրական հեռավորությունը չի կարող խանգարել երկու ժողովուրդների բարեկամությանը։ Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամությունը դարավոր պատմություն ունի, և երկկողմ հարաբերությունների պատմությանը կարելի է հետևել դեռևս «Մետաքսի ճանապարհ»-ի ժամանակաշրջանից:

Սկսած 1992 թ․-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից` Չինաստանը և Հայաստանը շարունակում են հենվել փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխշահավետ համագործակցության վրա, իսկ երկկողմ հարաբերությունները ընթանում են կայուն և առողջ զարգացման ուղով։ Որպես լավ բարեկամ և լավ գործընկեր՝ Չինաստանը հաստատակամորեն աջակցում է հայ ժողովրդի կողմից ինքնուրույն ընտրված զարգացման ուղուն, կտրականապես դեմ է արտաքին ուժերի` ցանկացած պատրվակով միջամտությանը Հայաստանի ներքին գործերին, և պատրաստ է հայկական կողմին փոխանցել կառավարման և տնտեսության զարգացման իր հաջողված փորձը։

Հաջորդ տարի լրանում է Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը կարևոր իրադարձություն է երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ։ Չինական ասացվածքն ասում է․ «Երեսուն տարեկան ես, հետևաբար անկախ ես»։ Նոր պատմական իրադարձությունների շեմին երկու կողմերը պետք է էլ ավելի մեծացնեն քաղաքական փոխվստահությունը, սերտորեն համագործակցեն միջազգային հարթակներում, հաստատակամորեն աջակցեն միմյանց այն հարցերում, որոնք կապված են միմյանց փոխադարձ շահերի և մտահոգությունների հետ, պաշտպանեն սեփական ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերը և միջազգային անաչառությունն ու արդարությունը։

Երկու կողմերը ձեռք ձեռքի տված միասին պետք է օգտագործեն պատմական հնարավորությունները և խթանեն «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնության որակյալ կառուցումը, համագործակցության ներուժն օգտագործեն տնտեսական և առևտրային ներդրումների, փոխադարձ կապի, բժշկության և առողջապահության, ժողովրդների միջև հումանիտար փոխանակումների և այլ ոլորտներում, ստեղծեն համագործակցության աճի նոր հիմքեր, շարունակեն ամրապնդել երկու երկրների միջև բարեկամության նյութական և սոցիալական հիմքերը, և նպաստեն Չինաստանի և Հայաստանի միջև «մարդկության ընդհանուր ճակատագիր» ծրագրի զարգացմանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in IstanbulArmenia, Iran discuss matter of increasing flights between both countries Why it is recommended to download applications on trusted platforms: In 2023, Google rejected publication of more than 2 million dangerous applications on Google Play19 dead after road collapses in southern ChinaElizabeth Hurley shows off her age-defying figureKazakhstan president welcomes Armenia, Azerbaijan agreement to hold their FMs' talks in AlmatyYerevan ex-mayor Hayk Marutyan’s founding party congress underwayLive Science: People hear their names being called in forest noise due to pareidolia phenomenon63 people detained during Tbilisi protestJeep Grand Cherokee to no longer have V-twin enginesNewspaper: PM chastises that ‘you don't want to give up a piece of your land to save the whole of Armenia’US State Department: We continue to believe that peace is possible between Armenia, AzerbaijanForeign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issuesThere is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-JazeeraArmenian authorities's actions aimed at establishing stable peace in the region: Armenian PresidentUS State Dept 'Deeply troubled' on detention of Anar MammadliBoy, 13, dies after stabbing attack in LondonGert Jan Koopman to Nikol Pashinyan: Armenia-EU relations will continue to develop, expand dynamicallyHungary blocking provision of €1M aid to Armenia from EU European Peace Facility
Most Popular