Ուսուցչուհին թողել է աշխատանքն ու հարստացել՝ ինտիմ լուսանկարներ վաճառելով
LeisureԼոս Անջելեսի բնակչուհին թողել է աշխատանքն ուսումնական հաստատությունում և հարստացել՝ վաճառելով իր ինտիմ լուսանկարները։ Համապատասխան պատմությունը հայտնվել է Daily Star-ի կայքում։
36-ամյա Քորթնի Թիլիան բացատրել է, որ մեծացել է կրոնապաշտ ընտանիքում, որը ճնշել է իր իրական ցանկությունները: Ծնողների կամքով ամերիկուհին ստացել է մագիստրոսի կոչում, ամուսնացել ու սկսել է ուսուցչուհի աշխատել դպրոցում։
Մի քանի տարի առաջ նյութի հերոսուհին իմացել է OnlyFans հարթակի գոյության մասին, որի օգտատերերը բովանդակության հասանելիություն են ստանում գումարի դիմաց։ Այսպիսով, նա որոշել է իրեն փորձել որպես էրոտիկ մոդել և կայքում բացել է իր սեփական օգտահաշիվը:
Թիլիան խոստովանել է, որ կարիերայի փոփոխությունն իրեն ազատ է դարձրել և օգնել լինել այնպիսին, ինչպիսին կա։ Նա թողել է դպրոցը և սկսել ամսական մինչև 100,000 դոլար վաստակել` անկեղծ լուսանկարներ վաճառելով:
«OnlyFans-ը բուժեց իմ կրոնական տրավման և ինձ ուժ տվեց առաջ գնալ և սկսել ինքնարտահայտվել: Իմ հաշվից ստացված շահույթը թույլ տվեց իմ ընտանիքին սկսել ներդրումներ կատարել: Երբ ես դպրոցի ուսուցչուհի էի, մենք նույնիսկ չէինք կարող երազել այդ մասին»,- եզրափակել է նա: