Ավագանու անդամները հայտարարում են` քաղաքապետի հրաժարականի պահանջը չեն ստորագրել
ԲլոգոսֆերաԵրևանի ավագանու անդամ Սերգեյ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իմ ու Պավել Մազմանյանի անունից հայտնում եմ, որ որոշ կայքերի տեղեկատվությունը առ այն, որ մենք ստորագրել ենք քաղաքապետի հրաժարականի պահանջը՝ չի համապատասխանում իրականությանը»։