Պակիստանցի քաղաքական գործիչը պատահաբար սպանվել է իր պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ
МирՊակիստանցի երիտասարդ քաղաքական գործիչ Մուհամմեդ Զաքրիյա Խանը պատահաբար գնդակահարվել և սպանվել է իր պատվին կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ։ Նա սպանվել է իր ընտրվելու պատվին աջակիցների օդ արձակած գնդակից։ Այդ մասին հայտնել է SAMAA TV պակիստանյան հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Պակիստանում՝ Փեշավար շրջանում։ Զաքրիյա Խանի կողմնակիցները ինքնաձիգից կրակ են բացել՝ ի պատիվ ընտրություններում նրա հաղթանակի։ Օդ արձակված գնդակներից մեկը պատահաբար դիպել է պատգամավորին.
Մուհամմեդ Զաքրիյա Խան Սանդայը պետք է դառնար Սուրիզայ գյուղի յոթ հոգանոց գյուղական խորհրդի նախագահը։