Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service US plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023 Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second reading Armenia, Iran discuss matter of increasing flights between both countries Foreign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issues There is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-Jazeera 

Կհրաժարվե՞ն արդյոք պաշտոններից Մարությանի շնորհիվ քաղաքապետարանում տեղավորված նրա մտերիմները

Analytical

Վաղը Երևանի ավագանին քննարկելու է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: Շատերի կարծիքով՝ ՔՊ-ականներին կհաջողվի հեռացնել Մարությանին և նրա փոխարեն քաղաքապետի ԺՊ կարգել Հրաչյա Սարգսյանին՝ մինչ արտահերթ ընտրություններ:

Սակայն, Մարությանին հեռացնելու «օպերացիայի» մեջ ևս մեկ ուշագրավ հանգամանք կա: Գաղտնիք չէ, որ 2018-ից ի վեր Երևանի քաղաքապետարանում Հայկ Մարությանի թեթև ձեռքով բավականին բարձր պաշտոններ են ստացել վերջինիս մտերիմները, մանկության ընկերները, մարդիկ որոնց հետ Մարությանը համագործակցել է շոու-բիզնեսում՝ համատեղ պրոյեկտներում:

Դիցուք՝ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը քաղաքապետ Մարությանի մտերիմ ընկերն է, բացի դրանից՝ հանրահայտ «Սուպեր մամա-2» ֆիլմի պրոդյուսերը։ Նա ավագանու անդամ է դարձել «Իմ քայլի» ցուցակով, իսկ փոխքաղաքապետի պաշտոնին նշանակվելուց Հարությունյանի լոբբինգն անում էր անձամբ Մարությանը:

2020թ. սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանու նիստում նշանակված` ֆինանսական գծով փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանի հետ Հայկ Մարությանը ծանոթացել է իր մեդիա պրոյեկտներից մեկի շրջանակներում, որի ֆինանսական հարցերի մի մասով զբաղվում էր հենց Ներսիսյանը: Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Ներսիսյանը հանդես է եկել երեք ռեզոնանսային նախաձեռնություններով: Դրանցից երկուսը վերաբերվում էին քաղաքապետարանի պարգևատրումների ֆոնդը և տոնական միջոցառումներին հատկացվող բյուջեն վերանայելուն՝ արդյունքում երկուսն էլ կրճատվեցին: Երրորդ նախաձեռնությամբ՝ 100 միլիոն դրամ ուղղվեց Ստեփանակերտի վերականգմանը: Նաև հենց Ներսիսյանն էր ներակայացնում քաղաքապետարանի բյուջեի կատարողականը՝ շաբաթներ առաջ ԱԺ լիագումար նիստի ընթացքում:

Շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանն էլ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Մարությանի՝ Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանի վերանորոգման աշխատանքների ղեկավարն է եղել։ Հարությունյանն, ի դեպ, լրատվամիջոցների հետ զրույցում չէր հերքել այդ տեղեկությունը` հավելելով, որ  քաղաքապետարանում աշխատանքի է անցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, որտեղ մինչ այդ աշխատել է որպես հիմնական միջոցների շինարարության, վերանորոգման և վերակառուցման կազմակերպման գլխավոր մասնագետ: Ըստ էության, նրան էլ է քաղաքապետարանում աշխատանքի դասավորել հենց Հայկ Մարությանը:

Քաղաքապետի խորհրդական, Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնակատար Դավիթ Ճգնավորյանն էլ է քաղաքապետի ընկերը։

Մարությանի ընկերներ Աշոտ Մելոյանն ու Հովհաննես Գրիգորյանը, ովքեր Մարությանի հետ միասին նկարահանվում էին «Կարգին հաղորդման» մեջ, դեռևս 2019-ին են աշխատանքի անցել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում։ 

Մարությանի մանկության ընկերներից Նիկոլայ Սարիբեկյանն էլ նշանակվել էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնում։

Քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ Հովսեփ Կուբատյանը, ով Մարությանի մտերիմներից է և քաղաքապետարանում աշխատանքի է անցել հենց վերջինիս օգնությամբ, ավելի հեռուն է գնացել և նույնիսկ կնոջն է աշխատանքի տեղավորել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում՝ որպես իրավաբան:

Վերը նշված անձինք երբեք չեն հերքել իրենց գործընկերային, ընկերական կապը Հայկ Մարությանի հետ: Չի հերքել այդ ընկերական կապը նաև Մարությանը: Եվ այսօր, երբ Մարությանի գլխին սև ամպեր են կուտակվել, իսկ նրա պաշտոնից հեռանալը ընդամենը ժամերի հարց է՝ հետաքրքիր է, թե ինչ պահվածք կորդեգրեն Մարությանի հետ ճանապարհ անցած, ըստ էության, նրա միջոցով պաշտոններ ստացած անձինք: Նրանք կմնա՞ն «Կարգին Հայկոյի» կողքին և որպես «կարգին» ընկերներ կգրե՞ն իրենց հրաժարականների դիմումները, թե՞ կնախընտրեն պահպանել Մարությանի միջոցով ձեռքբերված պաշտոնները՝ աչք փակելով երբեմնի գործընկերային և ընկերական հարաբերությունների վրա, եթե, իհարկե, ՔՊ-ականները հաջորդիվ չանցնեն Մարությանի կադրերին:

Առաջին քայլն արված է. մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Կհետևե՞ն Մարությանի մյուս կադրերը նրա օրինակին, թե իշխանությունն ամեն դեպքում շատ քաղցր բան է՝ պարզ կլինի մոտ օրերս...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in IstanbulArmenia, Iran discuss matter of increasing flights between both countries Why it is recommended to download applications on trusted platforms: In 2023, Google rejected publication of more than 2 million dangerous applications on Google Play19 dead after road collapses in southern ChinaElizabeth Hurley shows off her age-defying figureKazakhstan president welcomes Armenia, Azerbaijan agreement to hold their FMs' talks in AlmatyYerevan ex-mayor Hayk Marutyan’s founding party congress underwayLive Science: People hear their names being called in forest noise due to pareidolia phenomenon63 people detained during Tbilisi protestJeep Grand Cherokee to no longer have V-twin enginesNewspaper: PM chastises that ‘you don't want to give up a piece of your land to save the whole of Armenia’US State Department: We continue to believe that peace is possible between Armenia, AzerbaijanForeign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issuesThere is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-JazeeraArmenian authorities's actions aimed at establishing stable peace in the region: Armenian PresidentUS State Dept 'Deeply troubled' on detention of Anar MammadliBoy, 13, dies after stabbing attack in LondonGert Jan Koopman to Nikol Pashinyan: Armenia-EU relations will continue to develop, expand dynamicallyHungary blocking provision of €1M aid to Armenia from EU European Peace Facility
Most Popular