«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Հոլանի տրանսֆերի համար վճարել 75 միլիոն եվրո
Sport«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Բորուսիայի» հարձակվող Էրլին Հոլանին 2022 թվականի ամռանը, գրում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ «քաղաքաբնակները» պատրաստ են նորվեգացու տրանսֆերի համար վճարել 75 մլն եվրո։ Հենց այս գումարի դիմաց դորտմունդցիները խոստացել են 21-ամյա ֆուտբոլիստին թույլ տալ այլ թիմ գնալ հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Նշենք, որ խաղացողը ակտիվորեն հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդով», «Ռեալով» և «Բարսելոնայով»: «Բորուսիան» իր հերթին ցանկանում է ֆուտբոլիստին պահել իր թիմում։
Այս մրցաշրջանում նորվեգացին «Բորուսիայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 19 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։