Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը կմեկնի ԱՄՆ՝ աշխատելու
ԱշխարհԱվստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը հունվարի վերջին մեկնելու է ԱՄՆ՝ մասնավոր ընկերությունում աշխատանքի։ Այս մասին հայտնում է Österreich-ը։ Պարբերականի տվյալներով՝ Կուրցը Սուրբ Ծննդից առաջ աշխատանքային պայմանագիր է կնքել մասնավոր ֆիրմայի հետ։ Ավստրիայի կառավարության նախկին ղեկավարը կաշխատի ներդրումների ոլորտում։ Նրա ապագա տարեկան եկամուտը գնահատվում է 500 հազար եվրո, գրում է թերթը։ Ընկերության անունը չի նշվում։
Դեկտեմբերի 2-ին Կուրցը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին։ Նա կանցլերի պաշտոնը լքեց հոկտեմբերին՝ կաշառակերության մեջ մեղսակցության և վստահության խախտման կասկածանքով նրա նկատմամբ ընթացող հետաքննության ֆոնին: