London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Վերջնական համոզվեցի, որ Մարուքյանը այս իշխանության ջերմեռանդ փաստաբանն է․ Գեղամ Մանուկյան

Blogosphere

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մի հարցազրույցի առիթով կամ... ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ՆԻԿՈԼԻ ՎՍՏԱՀԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ՞ Է...

Էդմոն Մարուքյանի առաջարկով դիտեցի իր ծավալուն հարցազրույցը 24news հեղինակներից Կարպիս Փաշոյանին։ Խորհուրդ էր տվել դիտել, քանի որ իմ անունն էլ էր հնչեցրել։
Դիտելուց հետո մի քանի արձանագրում անեմ։

* Որքան էլ Փաշինյանն ու իր իշխանությունը քննադատվեց զրույցի ընթացքում, բայց այլեւս վերջնական համոզվեցի, որ պարոն Մարուքյանը այս իշխանության ջերմեռանդ փաստաբանն է։ Հիմա կասեն, թե սուբյեկտիվ եմ։ Բայց ահա մի քանի օրինակ։

* Կարպիսը հարցնում է, թե Նիկոլի ասուլիսին նա ասել է Տավուշում զիջումների մասին։ Մարուքյանը միանգամից հերքում է, թե մի կտորը որ լսել է, Նիկոլն այդպես չի ասել, այլ խոսել է անկլավների հետ կապված իրավական հիմքերի բացակայության մասին։ Բա չհարցնե՞ս Էդմոն Մարուքյանին։ Կամ ասուլիսն ամբողջությամբ նայեիր, որ Նիկոլին չպաշտպանեիր։ Կամ էլ պարզ հայտարարեիր, որ Նիկոլը ճիշտ է։ Ասուլիսում Փաշինյանը խոսել է շրջանցիկ ճանապարհների կառուցման մասին, դրա անհարժեշտության մասին, պատճառաբանելով, որ չի բացառվում առանձին հատվածներ ադրբեջանցիներին հանձնվի։ Սա էլ թող դիտեր Մարուքյանը, Նիկոլին պաշտպանելուց առաջ։

* Միջազգային պատվիրակությունների աշխատանքներին «Հայաստան» խմբակցության չմասնակցելու համար, նույն իշխանական տերմինաբանությամբ Մարուքյանը ընդդիմությանն է քննադատում, բայց մի բառ չի ասում, որ այդ պատվիրակությունների ընդդիմադիր անդամների մի կարեւոր մասն ուղղակի զրկված է երկրից դուրս գալու իրավունքից ու այդ պատճառով է քաղաղաքական հայտարարությունն արվել։ Բայց բազում այլ հարթակներում նույն ընդդիմության մաս կազմող քաղաքական ուժերն ակտիվ աշխատանք են տանում միջազգային հարթակներում։

* Մեղադրում է Նիկոլի քննադատներին, թե 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ասում էին, որ Սեւանը տվել են թշնամուն, բայց այդպես չէ։ Բա Գեղարքունիքի դիրքերից շատերի հանձնումը, բա Փաշինյանի այն պնդումը, թե ձյան պատճառով հո դիրքերում մարդ չէին պահի ու ձնհալից հետո թշնամին հայտնվել է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Վերջին օրինակը մեր գործընկերուհի Աննա Գրտգորյանի հետ տեւական աշխատանքի արդյունքում բացահայտումը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո էլ է Նիկոլը նահանջել ու զիջել, այս անգամ՝ Սյունիքում։

* Մարուքյանը քննադատում է ընդդիմությանը, թե հարց ու պատասխանին ինչու՞ ենք զայրացնում Փաշինյանին, նա էլ ընկնում է նեռվային վիճակներում ու թշնամուն ձեռնտու բաներ է ասում։ Ասել է թե՝ Մարուքյանը հասկանում է, որ Նիկոլն անհավասարակշիռ է, խառնվում է, ընդդիմադիրների հարցերի պատճառով հունից դուրս է գալիս։ Այդ իսկ պատճառով ընդդիմադիրները սխա՞լ են, որ Նիկոլին հարցեր են տալիս։ Մարուքյանն ուզում է ասի, թե Նիկոլը գիժ է, բայց մեր գիժն է ու նրան պետք չի գժվացնե՞լ։

* Մարուքյանը հարցազրույցում ու իր կուսակիցները այս օրերին շատ նեղվեցին, որ «Հայաստան» խմբակցությունը մերժել է փակ ռեժիմով հանդիպելու Նիկոլի առաջարկը։ Թե բա՝ Պետություն, պետական մտածողություն ու նման բազում բառեր։ Հիմա հարց, Էդմոն Մարուքյանն ու իր կուսակցիցները 2020 թվականի մայիսի 7-ին սուրճի սեղանի շուրջ որ Նիկոլի հետ խոսել էին, հիմա գո՞հ են այդ զրույցի բովանդակությունց։ Այդ ժամանակ Նիկոլը ճիշտ ու անկեղծ խոսե՞լ էր իրենց հետ, որի արդյունքում Էդմոն Մարուքյանը լրատավամիջոցներին հայտնել էր հետեւյալը՝ «Արցախի հարցը էն հարցն ա, որ բոլորս էս առումով համախմբված ենք։ Էս մասով տարաձայնության հարց չկա։ Էրեկվա հարցուպատասխանի ժամանակ նաև արված հայտարարությունը հայ ժողովրդի ցանկությունների հետ կապված, Արցախի ինքնորոշման, կարգավիճակի և այլնի հետ կապված։ Ժամանակ առ ժամանակ, կարծում եմ, կարիք կա նման քննարկումներ ունենալու, նման ճշտումներ ունենալու։ Կարճ կարող եմ ասել, որ ինձ համար Արցախի հիմնախնդրով այս պահին, էն էղած շահարկումները, որոնք կան, դրանք բոլորը ինձ համար և՛ ի սկզբանե փարատված էին, և՛ հիմա էլ առավել ևս փարատված են․․․ Մանրամասն խոսել ենք»։ (https://www.azatutyun.am/a/30599115.html)

* ՀԱՐՑ Էդմոն Մարուքյանին,

Այն մարդիկ, որոնք Նիկոլին ու իր իշխանությանը Արցախի հարցով կասկածում էին, ու քո կողմից լսեցին, թե «Կարճ կարող եմ ասել, որ ինձ համար Արցախի հիմնախնդրով այս պահին, էն էղած շահարկումները, որոնք կան, դրանք բոլորը ինձ համար և՛ ի սկզբանե փարատված էին, և՛ հիմա էլ առավել ևս փարատված են․․․ Մանրամասն խոսել ենք», ու հանգստացել են ու հիմա են պարզում, որ այդպես չէ, Նիկոլն այդ օրերին հասկացել է, որ վիճակն ( իր մեկնաբանությամբ) օրհասական է, որն էլ հանգեցրել է պատերազմի ու ծանր կորուստների, ո՞վ է նրանց խաբել։ Էդմոն Մարուքյա՞նը, որը վստահերցրել է, որ Արցախի հարցով ամեն ինչ նորմալ է, թե՞ Նիկոլը Էդմոն Մարուքյանին ու նրա միջոցով հանրությանը, երբ համոզել է սուրճի սեղանի շուրջ, որ ամեն ինչ կարգին է։ Եթե երկրորդ տարբերակն է, ապա ճի՞շտ էր հանրությանը մոլորեցնելու գործիք դառնալն ու փակ հանդիպմանը մասնակցելը։ Հետեւաբար, հիմա պարզ չի՞ դառնում, որ փակ հանդիպումներով, նիկոլական օրակարգով ոչինչ էլ չի լուծվի ու անարդար է «Հայաստան» խմբակցությանը մերժման համար քննդատելը։

* Մարուքյանը շատ է նեղվել, որ Հանրայինի եթերում մեր հաղորդումից հետո դաշնակցականներ նրան քննադատել են։ ՈՒ հայտարարեց, թե 45 րոպեում չի ստացել հայ-թուրքական հարաբերությունների հարցում մեր մոտեցման պատասխանը։ Կարպիսը կարծում եմ մեր դիրքորոշումները (չլինելով դաշնակցական) լավ էլ ներկայացրեց։ Ես էլ էի ներկայացրել։ Բայց հատկանշական է նույնիսկ այս հարցում Մարուքյանը պաշտպանում է Նիկոլին, երբ շրջանցում է օրինակ բանագնացի թեման։ Հաղորդմանն առաջարկում էր խելք-խելքի տալ, որ լավ բանագնաց գտնենք, հիմա արդեն Ռուբեն Ռուբինյանի նշանակումից հետո, երբ հանրային լայն քննադատության արժանացավ դա, Մարուքյանն ուղղակի լռում է այդ հարցում։

* Նույն Հանրայինի բանավեճի հետ կապված՝ թողնեմ իր խղճին, որ սոցցանցերում հաղորդումը տարածելուց Մարուքյանը գրառում է արել՝ «ՀՅԴ ներկայացուցիչը 2008-ի իշխանությանը մեղադրում էր Հայոց Ցեղասպանությունը ուրանալու մեջ...»։ Թեեւ այդպիսի միտք չեմ ասել, այլ պնդել եմ, որ 2008 թվականի ֆուտբոլային դիվանագիտությունը սխալ էր ու պետք է վիժեցվեր դա, ու լավ ենք արել, որ դրա դեմ պայքարել ենք։ Ազնիվ կլիներ, որ Մարուքյանը գրառեր այն ինչ հայտարարել էր հաղորդման ընթացքում՝ ամբողջովին արդարացրեց 2008 թվականի իշխանությունների քաղաքականությունը։
* ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ միջազգային ճանաչման մասին։ Մարուքյանը երեկ քննադատում էր ինձ, թե իզուր ենք կասկածում, որ Հայաստանի իշխանություննեը ընդունել են թուրքական նախապայմանը եւ հրաժարվել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործից։ Լավ, Հանրայինի եթերում ներկայացված փաստարկներս Մարուքյանին չեն համոզել։ Իսկ Նիկոլի վերջին ասուլիսը՞, որտեղ հստակ մանիպուլացնելով ձեռքերը լվաց ՀՀ Անկախության Հռչակագրում ամրագրված Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման այդ դրույթից։ Մարուքյանը միայն թող Կարպիսի հետ հարցազրույցի պես չասի, թե Նիկոլի ասուլիսը չի տեսել։ Կամ թող դիտի ու գնահատումներ չանի։ Կամ՝ հրաժարվի գնահատականներ հնչեցնելուց։
* Վերջապես, այն մասին, որը նախօրեին էի զգուշացրել։ Մարուքյանը խոսքում ասաց, թե ԱՔ նիստում կարծիք է հայտնել, թե զորքերը պետք է մնան այնտեղ, որտեղ կանգնած են երկու կողմից էլ։ (https://www.youtube.com/watch… դիտել 27։20-ից) Մարուքյանն ԱԽ նիստերի մասնակցել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ու իրենց պահանջով գումարված՝ 2021 թվականի մայիսի 27-ին։ ՀԱՐՑՍ՝ ի՞նչ հարց է քննարկվել, որ Մարուքյանը խոսել է զորքերի տեղաշարժի, հետքաշման, զիջման ու չզիջելու մասին։ Մինչեւ հիմա այդ հարցով նա լռել է։ Ենթադրելի է, որ խոսքը 2020 թվականի հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստի մասին է։

* ՈՒ վերջում, Մարուքյանը պարբերաբար Իշխան Սաղաթելյանի անունն է հոլովում։ ։ Ավելի ճիշտ, չի հիշում Իշխան Սաղաթելյանի հետ իր զրույցները նույն 2020 թվականի ավարտին ու հաջորդ տարվա առաջին ամիսներին։ Հանգամանքի բերումով, շատերի բովանդակությանը ծանոթ եմ ու հիմա զարմանում եմ, ինչու՞ է մարդկանց հիշողությունն այդքան կարճ։ Պատասխանը չեմ գտնում։ Թերեւս մարդուց է։ Մարուքյանը պարբերաբար Իշխան Սաղաթելյանին ուղղակի ու անուղղակի հիշում է, իր կարծիքով խայթելով ու ակնարկելով «պադավատ» ունենալու հանգամանքը։ Եթե աչք է դրել Մարուքյանն այդ մեքենայի վրա, ավելի լավ խորհուրդ տամ։ Իր մտասեւեռումը թող դարձնի Իշխանի անձնական, վաղուց շահագործվող մեքենան, այն ավելի լավն է ու թանկարժեք։ Թե չէ… «պադավատ»… Ախր ինչպե՞ս չասես։ Լուրջ քաղաքական բանավեճում մեկ Մարուքյանն է այդքան կարեւորում «պադավատ»ը, մեկ էլ Նիկոլը, որի գիտելիքներն արդեն ծաղրանքի առարկա դարձան հայտնի ասուլիսից հետո»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attack
Most Popular