Արտակարգ դեպք Մասիսում. Ford Transit-ը վերածվել է մոխրակույտի
Emergency CaseԱյսօր՝ դեկտեմբերի 26-ին. խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 17 փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով են փորձել նախ կանխել կրակի տարածումը, ապա՝ մարել այն: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Սարգիս Եգորյանն ու Միշա Հակոբյան, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն Ford Tranist-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը: Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: