Ջուլիա Ռոբերթսի լողազգեստով լուսանկարներն արժանացել են քննադատության
ԼուսանկարներՀոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսը լողափին վարդագույն բիկինի է հագել, ինչն էլ համացանցի օգտատերերի շրջանում վեճ է առաջացրել: Լուսանկարի վրա ուշադրություն է հրավիրել բրիտանական Daily Mail պարբերականը։
54-ամյա դերասանուհին հոկտեմբերից գտնվում է Ավստրալիայում, որտեղ Ջորջ Քլունիի հետ մասնակցում է նոր ֆիլմի նկարահանումներին։ Ջուլիա Ռոբերթսը որոշել է Սուրբ Ծնունդն անցկացնել ընտանիքի հետ Սիդնեյում։
Լուսանկարիչները Ռոբերթսին նկատել են ծովափին, նա հանգստանում էր ամուսնու և երեք երեխաների հետ։ Դերասանուհին ներկայացել է վարդագույն լողազգեստով։
Դերասանուհու երկրպագուները հիացել են իրենց սիրելիով. «Մադոննան թող տեսնի, թե ինչպես պետք է նրբագեղ ծերանալ», «Որքան հրաշալի է տեսնել, որ կինը արժանապատվորեն ծերանում է առանց պլաստիկ վիրահատությունների»,- գրել են օգտատերերը։
Այնուամենայնիվ, ոչ բոլոր օգտատերերն են կիսել այդ հիացմունքը: Ոմանք նկատել են, որ հայտնին շատ է ծերացել, և որ լողազգեստն իրեն ընդհանրապես չի սազում։ «Ինչու է նա նման տատիկի», - մեկնաբանել է օգտատերերից մեկը: